Հրիսթեա. Եվրամիությունն ու Հայաստանն աշխատում են հարաբերությունների նոր իրավական շրջանակի վրա

Հրիսթեա. Եվրամիությունն ու Հայաստանն աշխատում են հարաբերությունների նոր իրավական շրջանակի վրա

PanARMENIAN.Net - 2015-ը կարևոր է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ հստակեցվելու են ԵՄ-ՀՀ համագործակցության շրջանակներն ու հնարավոր ապագան: Այս մասին «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշեց, որ Եվրամիությունն ու Հայաստանն աշխատում են հարաբերությունների նոր իրավական շրջանակի շուրջ, որը բխում է Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հայտարարությունից:

Հայաստանը և Եվրոպական Միությունն այսօր Վիլնյուսում համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ մասնավորապես պատրաստակամություն են հայտնել ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:

Փաստաթղթում ասվում է, որ «Եվրոպական միությունը և Հայաստանը շեշտում են իրենց ընդհանուր ձգտումը համագործակցության գործող շրջանակի հիման վրա երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու կարևորությունը:

Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։

Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը»:

Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրամիության նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ԵՄ-ՀՀ երկկողմ հարաբերությունների հետագա ձևավորմանը: Ըստ նրա, այս համաժողովը պլատֆորմ է, որը կնպաստի տեսակետների փոխանակմանը քաղաքացիական հասարակություն և հասարակության այլ հատվածների միջև:

«Եվրամիությունը Հայաստանի հետ հեռանկարային հարաբերություններ է նախանշում: Կողմերն ունեն քաղաքական կամք»,- ասաց Տ. Հրիսթեան:

Տարեվերջին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիությանհետ գործակցության նոր համաձայնագրի վերաբերյալ: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը նշել էր, որ 2015-ի գարնանը կլինիՀայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի հենքի վրա Հայաստան-ԵՄ նոր իրավապայմանագիր:

Նա ասաց, որ չի կարելի մի կողմ դնել արձանագրված փաստը՝ Հայաստանը հաջողությամբ ավարտել էր Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, և բանակցային գործընթացին ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու համար պիտի հենվի ինչ–որ տրամաբանության վրա: «Եթե փորձենք բանաձևենք դա հետևյալն է. Ասոցացման համաձայնագրի քաղաքական կոչված հատվածը, ոչ Ազատ առևտրի տնտեսական էլեմենտը, նա կարծես թե, իր ճնշող մեծամասնությամբ որևէ խնդիր չունի, այսինքն՝ արդեն բանակցվածից տարբերություն չունի»,- ասել է քաղաքագետը:

Թե դա ինչպես կկոչվի, նրա գնահատմամբ, կարևոր էլ չէ, կարող է պայմանականորեն կոչվել «Ասոցացում մինուս» կամ «Հայաստան–Եվրամիություն ռազմավարական գործընկերության համաձայնագիր»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---