Հուլիսի 23-ին Իրաք մեկնեց հայ խաղաղապահների չորրորդ հերթափոխը

PanARMENIAN.Net - «Ազատություն Իրաքին» գործողությանը մասնակցած հայ խաղաղապահների ընդհանուր թիվը կազմում է 182 հոգի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նախօրեին ռոտացիոն կարգով Իրաք է մեկնել հայ խաղաղապահների չորրորդ հերթափոխը: Ներկայումս Իրաքում գտնվող երրորդ հերթափոխի կազմում են շտաբի երեք սպաներ, երկու զինվորական բժիշկ, սակրավորների բաժանմունքը (10 հոգի) եւ տրանսպորտային դասակը (31 հոգի): Ռոտացիան կատարավում է վեց ամիսը մեկ անգամ: Ս.Շահսուվարյանը հաղորդել է, որ կապի սպաները խաղաղապահ առաքելությունը կատարել են 1 տարի: Նշենք, որ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործողություններին 2005 թվականի հունվարի 25-ից, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---