Եթե պատժամիջոցները հանվեն, Իրանը նավթի արտահանումը կավելացնի օրական 1 մլն բարելով

Եթե պատժամիջոցները հանվեն, Իրանը նավթի արտահանումը կավելացնի օրական 1 մլն բարելով

PanARMENIAN.Net - Իրանը կարող է ավելացնել նավթի արտահանումը օրական 1 մլն բարելով, եթե միջազգային պատժամիջոցները հանվեն, հայտնել է երկի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

«Եթե պատժամիջոցները հանվեն, մենք կարող ենք ավելացնել մեր արտահանումը 1 մլն բարելով մի քանի ամսում»,-ասել է Զանգանեն, որի խոսքն է մեջբերում Bloomberg-ը: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության, նախորդ ամիս Իրանը միջազգային շուկա է արտահանել օրական մոտ 1,2 մլն բարել նավթ:

Ինչպես գրում է Փրայմը, Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան) շարունակում են դիվանագիտական ջանքերն, ուղղված Իրանի միջուկային հարցի շուրջ քաղաքական համաձայնագրի մշակմանը մինչև մարտի 24-ը, և համապարփակ համաձայնագրին՝ մինչև հունիսի վերջը: ԱՄՆ-ն, Իսրայելն ու արևմտյան մի շարք այլ երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ՝ խաղաղ ատոմի ծրագրի քողի տակ:

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը դիվանագիտական աղբյուրի վրա հղումով հայտնել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները, հավանաբար, առաջիկայում չեն հարթվի:

«Եթե մենք հաղորդագրություն ստանանք, առաջիկա մի քանի շաբաթում շրջանակային համաձայնագրի կնքման վերբերյալ, ակնհայտ է, որ հաշվի առնելով շուկայական հոգեբանությունը, դա կարող է անդրադառնալ գների նվազման վրա»,-ասել է Societe Generale SA նավթային շուկայի հետազոտմամբ զբաղվող բաժնի ղեկավար Մայք Վիտները:

2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

Ինչպես կարծում են վերլուծաբանները, «Brent BR1-0,30 տոկոս ցուցանիշը զարմանք, վախ ու սարսափ է առաջացնում, սակայն եթե իրավիճակն ավելի մոտիկից ուսումնասիրենք, ապա ամեն ինչ բացատրելի է»:

Ինչպես նշում է Forex Club-ի վերլուծաբան Ալյոնա Աֆանասևան, նավթի գինը հասել է նվազագույն ցուցանիշի ՝ 52,66 դոլար մեկ բարելի դիմաց: Ըստ նրա, նման անկման համար հիմք ծառայեցին Միջազգային էներգետիկ գործակալության մեկնաբանություններն առաջիկայում նավթի գների կայունացման քիչ հավանական լինելու մասին՝ ԱՄՆ-ում էներգակիրների արդյունահանման աճի վրա հղումով:

«Ըստ գործակալության, գները դեռ այնքան չեն նվազել, որ կրճատվեն առաջարկի ծավալները: Բացի այդ չեն դադարում խոսակցությունները Իրանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու մասին, վերջինիս կողմից արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ», ասել է փորձագետը՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ երկուշաբթի տեղի ունեցավ նավթային ֆյուչերսների էքսպիրացիա:

2014-ի ամռան սկզբից նավթի գները նվազել են 50 տոկոսով: Չնայած դրան ՕՊԵԿ շատ երկրներ հայտարարում են, որ մտադիր չեն կրճատել արդյունահանման ծավալները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---