Կոմանդոս. Ադրբեջանի դիվերսիաները Թուրքիայի ուղղորդմամբ են

Կոմանդոս. Ադրբեջանի դիվերսիաները Թուրքիայի ուղղորդմամբ են

PanARMENIAN.Net - Հայ սահմանապահների ուղղությամբ Ադրբեջանի կողմից լայնածավալ սադրանքներ այս տարվա ընթացքում դեռ լինելու են, ասել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

«Ցեղասպանության հարյուրամյակն է, և ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Չավուշօղլուն, իրենք ապրիլի 24-ին պատրաստվում են երեք ուղղություններով՝ մշակութային, քարոզչական, դիվանագիտական»,- ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ ռազմական ուղղությունը Թուրքիան թողել է Ադրբեջանին:

2015-ի սկզբից լարվածությունն աճն այսպես հիմավորելով՝ նա ավելացրել է, որ այսպիսի դրությունը դեռ կպահպանվի. «Պատերազմ չի լինի, բայց խոշոր պրովոկացիաներ կլինեն: Դրա համար մենք պետք է օգնենք՝ կանգնեցնելու այդ պրովոկացիները»։

Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ ապրիլի 24-ին ընդառաջ սահմանային սադրանքները լինելու են ոչ թե մեկ կամ երկու, այլ լինելու են բազմաթիվ ուղղություններով, այդ թվում խաղաղ բնակչության:

«Նրանք փորձում են գտնել մեր թույլ կողմը և խոցել մեր պետական սահմանները: Կարծում եմ, որ ապրիլի վերջին թուրքերը կդադարեցնեն այդ գործողությունները»,- ասել է Արցախի հերոսը՝ ավելացնելով, որ ադրբեջանցիները ներկա պահին հաջողությունների հասնելու հնարավորություններ չունեն:

Պատասխանելով հարցին, թե ադրբեջանցիները դիվերսիոն գործողություններ են իրականացնում, բայց մեծ հաշվով ռազմավարական նշանակության խնդիր իրենց համար չեն լուծում. իրականում ավելի լուրջ գործողությունների գնալու դեպքում ինչպիսի՞ կորուստների մասին կարող է խոսք լինել, Արկադի Տեր-Թադևոսյանը նշել է. «Հաշվի առնելով երկու կողմի արսենալը, երկու կողմից էր մարդկային լուրջ կորուստներ կլինեն, բայց եթե աշխարհագրական տեսանկյունից նայենք, ապա Արցախի ուղղությամբ հարյուր «սնարյադը» ավելի քիչ արդյունավետ կլինի, քան եթե Արցախի կողմից տասը «սնարյադ» Ադրբեջանի ուղղությամբ կլինի»:

Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը, Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար, հունվարի 12-ին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---