Էլեկտրականության զանգվածային անջատում Թուրքիայում. Չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը31 մարտի 2015 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ի առավոտյան Թուրքիայում առանց էլեկտրականության է մնացել երկրի 80 գավառներից 25-ը, հայտնում է Vedomosti-ին Hurriyet-ի վրա հղումով: Անջատումները սկսվել են 10:36-ին: Դրան նախորդել են էլեկտրահաղորդիչ գծերում առաջացած խնդիրները, հայտնել է TEIAS էներգետիկ ընկերությունը: Անջատումից երկու ժամ անց ընկերությունը հայտնել է, որ Անկարայի և Ստամբուլի էներգամատակարարումը 15 տոկոսով վերականգնվել է, մասնավորապես, երկու քաղաքներում էլեկտրաէներգիա է ստացել մետրոն, իսկ մայրաքաղաքում՝ խորհրդարանի շենքը: Ստամբուլում չի աշխատել հասարակական տրանսպորտը, հայտնել է CNN-ը քաղաքապետարանի հայտարարության վրա հղումով: Լույսից զրկվել են նաև քաղաքի բնակելի թաղամասերը: Էլեկտրականության անջատումն ազդել է նաև Թուրքիայի օդային տարածքով իրականացվող թռիչքների վրա, քանի որ ավիակարգավարների 16 ռադարներից 11-ը հոսանքազրկվել է, հայտնել է Flightradar24 ծառայությունը: TEIAS-ը հետաքննում է արտակարգ իրավիճակի պատճառները: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, որն այցով գտնվում է Սլովակիայում, հայտարարել է, որ իրեն անհայտ է համատարած անջատման պատճառը: Նա չի կարողացել մեկնաբանել նաև այն կարծիքը, թե դա կարող էր հաքերային գրոհի հետևանք լինել: Մինչդեռ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառել նույնիսկ ահաբեկչության վարկածը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |