13  03.04.15 - «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացումը Բյուրականում

Բյուրականում «Երևանյան հեռանկարների» ակադեմիան է բացվել. Հայ երաժիշտների նոր հնարավորությունը

Բյուրականում «Երևանյան հեռանկարների» ակադեմիան է բացվել. Հայ երաժիշտների նոր հնարավորությունը

PanARMENIAN.Net - Բյուրականում այսօր՝ ապրիլի 30-ին կայացել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացումը, որին ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Այս իրադարձությանը փառատոնի կազմակերպիչները պատրաստվել են 4 տարի՝ կառուցվել է հատուկ շենք, փառատոնի 15-ամյա գործունեության ընթացքում ձևավորված հեղինակության և կապերի շնորհիվ վարպետության դասերի և համատեղ համերգների շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ ամենապահանջված երաժիշտների և մշակութային գործիչների հետ:

Հեղինակավոր երաժշտական փառատոնի ակադեմիայի հիմնումն ընդունված է աշխարհում: Հայտնի են Վերբիեյում, Էդինբուրգում, Քրոնբերգում, Բրյուսելում և այլուր գործող ակադեմիաները, որոնց միավորում է հատուկ միջավայում երիտասարդ երաժիշտներին բարձրորակ մասնագիտական հմտություններ փոխանցելու առաքելությունը: Ստեղծվել են պայմաններ հեռանկար ունեցող հայ երիտասարդ երաժիշտների միջազգային առաջխաղացման համար՝ նույն այն մեխանիզմով, որով համաշխարհային բեմերում են հայտնվում այլազգի տաղանդավոր երիտասարդ երաժիշտերը:

Նորակառույցի հարևանությամբ է խորհրդային տարիներին կառուցված մշակույթի տունը, որն ապագայում կգրոծի որպես համերգասրահ՝ նախատեսված մոտ 800 հանդիսատեսի համար: Առաջին միջոցառումը կկայանա ապրիլի 11-13-ին՝ Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ կազմակերպվող փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթաց՝ Հայաստան ժամանած առաջատար մասնագետների մասնակցությամբ: Կներկայացվի փառատոնների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվստի զարգացման գործում:

Ակադեմիայում տեղադրվել է նոր Shiger Kawai բարձրակարգ ռոյալ, որը ձեռք է բերվել «Փյունիկ» հիմնադրամի և աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի նվիրատվությամբ: Լինելով Հայաստանի բարեկամը, երաժիշտն այս նպատակով փոխանցել է ապրիլի 2-ին Երևանում կայացած մենահամերգից իր հոնորարի կեսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---