Պատգամավորն առաջարկում է արգելել ՌԴ-ում եվրոպական և ամերիկյան ֆիլմերի ցուցադրումը

Պատգամավորն առաջարկում է արգելել ՌԴ-ում եվրոպական և ամերիկյան ֆիլմերի ցուցադրումը

PanARMENIAN.Net - ՌԴ ՌԼԺԿ պատգամավոր Եգոր Անիսիմովն առաջարկում է արգելել ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներում արտադրված կինոնկարների ցուցադրումը:

Ինչպես ասվում է օրինագծում, որը նա ապրիլի 7-ին ներկայացրել է խորհրդարանի ստորին պալատին, «այն պետությունների կինոարտադրության ցուցադրումը, որոնք պատժամիջոցներ են սահմանել ՌԴ դեմ, չի թույլատրվում»: Պահանջը խախտելու համար նախատեսվում է քաղաքացիներին տուգանել 2 000-2 500 ռուբլու սահմանում, պաշտոնյաներին՝ 4 000-5000 ռուբլու, իսկ իրավաբանական անձանց՝ 40 000-50 000 սահմանում: Ներկայացված օրինագիծը գրանցվել է:

«ՌԴ դեմ որևէ պատժամիջոց կիրառող երկրի կինոարտադրությունը չի համարվում հակառուսական»,-նշել է խորհրդարանականը կից ներկայացված բացատրական գրության մեջ:

Սակայն, կարծում է պատգամավորը, «միևնույն ժամանակ չի կարելի ճիշտ համարել Ռուսաստանում ցուցադրումից շահույթ ստանալու փաստը», քանի որ «ռեժիսորները, պրոդյուսերները, և այլ ներկայացուցիչները, որոնք մասնակցում են ՌԴ տարածքում իրենց կինոարտադրության իրացմանը, պետք է պատասխան տան իրենց կառավարության գործողությունների համար, կամ, առնվազն, համապատասխան առաջարկ ներկայացնեն նրան»: «Իրավիճակը անընդունելի է, քանի որ հակասում է Ռուսաստանի շահերին»,-վստահ է Անիսիմովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պետդումայի մշակույթի գծով կոմիտեի առաջին փոխնախագահ Ելենա Դրապենկոն պոպուլիստական է համարել ներկայացված օրինագիծը:

«Չգիտեմ, թե ում է այն ուղղված: Մեր խմբակցությունը, («Արդար Ռուսաստան») կարծում եմ, չի սատարի օրինագծին»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, մշակութային բաղադրիչը չպետք է օգտագործվի քաղաքական պայքարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---