Imago Mundi. PAN Photo-ի լուսանկարչի աշխատանքը՝ իտալական հայտնի նախագծում

Imago Mundi. PAN Photo-ի լուսանկարչի աշխատանքը՝ իտալական հայտնի նախագծում

PanARMENIAN.Net - Imago Mundi-ն իտալական գլոբալ մշակութային նախագիծ է՝ Լուչիանո Բենետոնի անձնական հավաքածուն, որը նա կազմել է՝ ճանապարհորդելով աշխարհով մեկ ու կամավոր և ոչ կոմերցիոն հիմքով հավաքելով երիտասարդ արվեստագետների աշխատանքները: Նրանցից յուրաքանչյուրն իր աշխատանքը ստեղծել է միայն մեկ սահմանափակմամբ՝ այն չպետք է գերազանցի 10x12 սմ-ը:

Նախագիծն իրագործվում է Benetton Studi Ricerche հիմնադրամի հովանու ներքո (այն ղեկավարում է Բենետոնների ընտանիքը, նպատակն է բարձրացնել լանդշաֆտի ու մշակութային գեղարվեստական ժառանգության մասին իրազեկվածությունը) և որևէ կոմերցիոն նպատակ չի հետապնդում: Արդյունքում հավաքածուի նմուշները պարբերաբար հավաքվում են կատալոգում՝ նպատակ ունենալով ապագա սերունդին փոխանցել 21-րդ դարի արվեստը:

Imago Mundi-ի վերջին կատալոգում ընդգրկվել է նաև PAN Photo-ի լուսանկարիչ Արեգ Բալայանի «Կորցված կապ» աշխատանքը, որը Ղարաբաղում արված լուսանկարի ու գրաֆիկայի խառնուրդ է, չափսը՝ 10x12 սմ:

Հավաքածուն շրջելու է ամբողջ աշխարհով մեկ՝ վեբ-հարթակի, կատալոգների ու ցուցահանդեսների միջոցով ներկայացվելով հնարավորինս շատ մարդկանց: Այդ ամենին աջակցելու են մասնավոր ու միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև թանգարանները:

Արեգ Բալայան, «Կորցված կապ»

Imago Mundi-ում ընդգրկված հեղինակների ու երկրների թիվը գնալով մեծանալու է, և տարեվերջին արդեն նախատեսվում է այն հասցնել 80-ի, միաժամանակ, աշխատանքներինը՝ 10.000-ի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---