Արգենտինայի Կորդոբա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Կորդոբա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է օրինագիծ, որով Կորդոբա նահանգում ամեն տարվա ապրիլի 24-ը սահմանվում է որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության հիշատակման օր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Օրինագծի հեղինակն է «Միավորում Կորդոբայի համար» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Ալեխանդրա Վիգոն: Օրինագծի հիմունքներում, մասնավորապես, նշվում է, որ «դաժանությունները, որոնք իրագործվել են հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի կառավարության կողմից Առաջին համշխարհային պատերազմի ընթացքում, դրանից առաջ եւ հետո, կոչվում են Հայոց Ցեղասպանություն»: Օրենքն ուժի մեջ կմտնի Կորդոբա նահանգի նահանգապետի կողմից 10 օրվա ժամկետում հաստատվելուց հետո: Օրինագիծը նախատեսում է նաեւ Հայոց ցեղասպանության մասին դասընթացների անցկացում նահանգի դպրոցներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---