Գերմանիան առաջին անգամ ներողություն է խնդրել Բելառուսից նացիստների հանցագործության համար

Գերմանիան առաջին անգամ ներողություն է խնդրել Բելառուսից նացիստների հանցագործության համար

PanARMENIAN.Net - ԳԴՀ կառավարության Ռուսաստանի հետ միջհասարակական գործակցության լիազոր ներկայացուցիչ Հերնոտ Էրլերը Գերմանիայի անունից ներողություն է խնդրել Բելառուսից նացիստական ռեժիմի հանցագործությունների համար: Այս հայտարարությունը նա արել է մայիսի 4-ին Մինսկում` «Տրոստենեցը համաեվրոպական հիշողության մեջ» խորհրդաժողովի ընթացքում: Ըստ Էրլերի, նախկինում գերմանացի ոչ մի պաշտոնյա հրապարակավ ներողություն չի խնդրել Բելառուսի ժողովրդից: «Գերմանիայի կառավարության անունից ես ներողություն եմ խնդրում այդ իրադարձությունների համար»,-ասել է նա, հայտնում է DW-ն:

Էրլերը նաև նշել է, որ Բելառուսի տարածքում տեղի է ունեցել հրեա բնակչության զանգվածային ոչնչացում: Նախկին խորհրդային հանրապետությունում ընդհանուր առմամբ զոհվել է 800 հազար հրեա, շատերը` «Փոքր Տրոստենեց» համակենտրոնացման ճամբարում: Ըստ քաղաքական գործչի, Գերմանիան գիտակցում է իր պատասխանատվությունը նացիոնալ-սոցիալիզմի հանցանքների համար: «Սա հանցագործություն է, որը չի մոռացվել, չի մոռացվում և չի մոռացվի»,-ասել է նա:

Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը կոչ արեց գերմանացիներին չմոռանալ նացիստական ռեժիմի ոճրագործությունների մասին: «Մենք պետք է հետաքրքրվենք անցյալով, դա անցյալի դասն է»,-ասել է նա ապրիլի 26-ին Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ:

«Այսօր մենք լուրջ խնդիր ենք ստանձնում` չժխտել և կասկածի տակ չդնել այդ հանցագործությունները, ինչպես նաև վառ պահել զոհերի մասին հիշատակը»,-ասել է նա: Գերմանացիների խղճին է ծանրացած «մեղքի հսկայական զգացողությունը» 1933-1945 թթ. Եվրոպայի ամբողջ տարածքում կատարած հանցագործությունների համար»,-ասել է Գաուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---