Դավութօղլուն ապօրինբար հատել է Սիրիայի սահմանը. Դամասկոսը դա ագրեսիա է համարում (թարմացված)

Դավութօղլուն ապօրինբար հատել է Սիրիայի սահմանը. Դամասկոսը դա ագրեսիա է համարում (թարմացված)

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարճ ճանապարհներով անօրինական հատել է Սիրիայի սահմանը` այցելելու Օսմանյան կայսրության հիմնադրի պապի` Սուլեյման շահի դամբարան, հայտնում է BBC-ին:

Այց մասին նախապես չի հայտարարվել: Սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր պատմական հուշակոթող այն բանից հետո, երբ այստեղ տարհանվել էին Շահի մասունքները, հայտնում է Panorama. am-ը:

Սիրիան Թուրքիայի այս քայլը որակել է որպես կոպիտ ագրեսիա:

Արձագանքել է նաև Իրանը: Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը հայտարարել է, որ «Թուրքիայի վարչապետի` Սիրիայի տարածքը հատելը շատ վտանգավոր քայլ է տարածաշրջանի համար», հայտնել է «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի քայլին, մասնավորապես նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է, որ պետք է հարգել պետությունների ինքնիշխանությունը, Թուրքիայի վարչապետի այդ քայլը շատ վտանգավոր քայլ է տարածաշրջանի համար, որը կարող է իրավիճակն ավելի բարդացնել: Թուրքիան պետք է զերծ մնա պրովոկացիոն քայլերից և հարգի պետությունների ինքնիշխանությունը», հայտնում է Panorama.am-ը:

Փետրվարի լույս 23-ի գիշերը թուրքական զինվորական ստորաբաժանումները Կոբանի քաղաքի մոտակայքում հատեցին թուրք–սիրիական սահմանը և ներխուժեցին Սիրիայի տարածք։ Գրավյալ հատվածում է գտնվում Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապ` Սուլեյման շահի դամբարանը, որը հսկում էին թուրքական պահակախմբի 39 անդամները: Գործողությանը մասնակցել է 700 թուրք զինվոր, 100 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ 39 տանկ: Տարհանման ժամանակ պատվո պահակախմբի մեկ անդամը մահացել է:

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեկդադը հայտարարեց, որ երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխանել ռազմական ներխուժմանը: Նա կոչ արեց համաշխարհային հանրությանն ուշադրություն դարձնել Սիրիայի ինքնիշխանության խախտման փաստին թուրք զինվորականների կողմից: Մեկդադը հայտնել է, որ թուրք զինվորականները պետք է պատասխան տան դրա համար:

Անկարան իրավունք ունի բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ապահովելու համար իր զինվորականների անվտանգությունն ու պատմական ժառանգության պահպանումը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով թուրքական բանակի գործողությունը, երբ Սիրիայից տարհանվեցին շահ Սուլեյմանի դամբարանն ու պահապան զինվորականները:

Շահ Սուլեյմանի դամբարանը գտնվում է Սիրիայի տարածքում, որն ըստ 1921թ. պայմանագրի, թուրքական տարածք է համարվում, այսինքն՝ անկլավ: Շահ Սուլեյմանի դամբարանը ժամանակավորապես տեղակայվել է Աշմե գյուղում՝ Կոբանի քաղաքից դեպի արևմուտք: Բլուրը, որտեղ տեղակայվել է դամբարանը, շրջապատված է թուրքական տանկերով:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---