Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքն ազատ է արձակվել

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատվել է կալանքից, չնայած կոռուպցիայի մասին գործով դատավճռին` հաշվի է առնվել այն ժամանակը, որ նա անցկացրել է քննչական մեկուսարանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Եգիպտոսի համապատասխան գերատեսչության ղեկավար Հասան Սուհագին:

Կահիրեի դատարանը մայիսի 9-ին Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքին և նրա երկու որդիներին` Ալիին և Գամալին, կոռուպցիայի մեղադրանքով դատապարտեց 3 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով բանտում: Սա կոռուպցիայի մեղադրանքով երկրորդ դատավարությունն էր, որը տեղի մամուլում ստացավ «պալատների գործ» անվանումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Գլխավոր դատախազությունը ծանուցել է մեզ, որ նախկին նախագահը կրել է իր պատիժը` հաշվի առնելով այդ գործով քննության ժամկետը»,-հայտնում է «Ալ Ահրամ» թերթի պորտալը:Սուհագին նշեց նաև, որ պետության նախկին ղեկավարը «քննության տակ չի գտնվում մեկ այլ գործով, ուստի ազատ է արձակվել»:

Տարեց քաղաքական գործչի զավակները դեռևս ազատազրկման մեջ են:

Ըստ քննության տվյալների, նախկին նախագահն ու որդիները յուրացրել են 125 մլն եգիպտական ֆունտ` մոտ 18 մլն դոլար, որոնք Եգիպտոսի բյուջեից հատկացվել էին պետության ղեկավարի պալատների վերակառուցման և վերանորոգման համար: Սակայն, ըստ մեղադրանքի, միջոցներն ուղղվել են նախկին նախագահի ընտանիքի սեփական առանձնատների և գրասենյակների կառուցմանն ու դիզայնին:

Հոսնի Մուբարաքը կառավարել է երկիրը 30 տարի:

Եգիպտոսում 2011-ին սկսված հուզումների արդյունքում, Մուբարաքը և նրա բազմաթիվ կողմնակիցներ ձերբակալվեցին և դատարանի առջև կանգնեցին:

2012-ին Շվեյցարիայի իշխանությունները սառեցրին Մուբարաքի և մերձավորների 700 մլն դոլարի ֆինանսական ակտիվները: Ավելի վաղ Շվեյցարիան սառեցրել էր Մուբարաքին վերաբերող 414 միլիոն դոլարի բանկային հաշիվներ:

Տասնամյակներ շարունակ «Մահմեդական եղբայրներն» օրենքից դուրս են եղել Եգիպտոսում, և միայն Հոսնի Մուբարաքի ռեժիմի անկումից հետո ներկայացան աշխարհին որպես լավ կազմակերպված քաղաքական ուժ: «Մահմեդական եղբայրների» առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---