Ադրբեջանի նավթային ընկերությունը գաղտնի ֆինանսավորվել է ԱՄՆ կոնգրեսականների գործուղումը

Ադրբեջանի նավթային ընկերությունը  գաղտնի ֆինանսավորվել է ԱՄՆ կոնգրեսականների գործուղումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գաղտնի ֆինանսավորել է ԱՄՆ Կոնգրեսի 10 անդամի և անձնակազմի 32 անդամի ուղևորության բոլոր ծախսերը դեպի Բաքու` այնտեղ 2013-ին անցկացված` Կասպից ծովի գիտաժողովին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է The Washington Post ամերիկյան պարբերականը` վկայակոչելով խմբագրությունում հայտնված` էթիկայի գաղտնի զեկույցը, հայտնում է Tert.am-ը:

Ինչպես նշվում է զեկույցում`օրենսդիրները և նրանց աշխատանքային անձնակազմի անդամները հարյուր- հազարավոր դոլարներ են ստացել գործուղման ծախսերի համար, ինչպես նաև՝ մետաքսե շարֆեր, բյուրեղապակյա սպասք և ադրբեջանական գորգեր` 2500-10 000 դոլար արժողությամբ: Ճանապարհորդական հաշիվները ցույց են տալիս, որ կոնգրեսականների ուղևորությունն արժեցել է 112 899 դոլար:

Պալատի անկախ քննչական ճյուղ հանդիսացող Կոնգրեսական էթիկայի գրասենյակի 70 էջանոց զեկույցի համաձայն` Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը ԱՄՆ-ում գործող շահույթ չհետապնդող ընկերությունների միջոցով 750 000 դոլար է ուղղել գիտաժողովի ֆինանսավորման աղբյուրը թաքցնելու համար:

2012-ի մայիսին ոչ առևտրային «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպությունը հրապարակեց սկանդալային «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանին բարեկամաբար տրամադրված ԵԽ անդամները աչք են փակում մարդու իրավունքների խախտման վրա՝ փոխարենը Բաքվից ստանալով ձկնկիթ, մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթե զարդեր և այլ շռայլ նվերներ:

Աշխատության մեջ մանրամասն շարադրված է ԵԽԽՎ պատգամավորների կաշառման մեխանիզմն ու ժամանակացույցը: Մասնավորապես, ասվում է, որ շռայլ նվերների մատուցումն ադրբեջանական ավանդույթի մաս է կազմում, ինչպես նաև այն ակնկալիքը, որ դրա դիմաց մի օր կհատուցվի:

Այս տրամաբանությամբ էլ, որն ադրբեջանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում կոչում են «խավիարային քաղաքականություն», նրանք գործում են:

Ամեն ինչ սկսվեց, երբ Ադրբեջանը 2001-ին դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, իսկ 2005-ին, երբ ավարտվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն ու գանձարանը նավթադոլարներ սկսեց ստանալ, «խավիարային քաղաքականությունը» գործարկվեց արդեն ամբողջ թափով:

«Խավիարի 1 կգ արժեքը 1300-1400 եվրո է: ԵԽԽՎ-ում մեր բարեկամներից յուրաքանչյուրը տարին 4 անգամ առնվազն 0,4-0,6 կգ խավիար է ստանում: Խավիար ստացող երկրի հիմնական բարեկամները 10-12 են: Եվս 3-4-ը կան քարտուղարությունում: ԵԽԽՎ յուրաքանչյուր նստաշրջանին միշտ խավիար է նվիրաբերվում: Սակայն Բաքու այցելությունների ժամանակ նվիրաբերվում են նաև շատ այլ բաներ: Պատգամավորներից շատերը հաճախ հրավիրվում են Ադրբեջան, նրանց այցերը շռայլորեն են վարձատրվում:

Սովորական տարիներին հրավիրվում է առնվազն 30-40 մարդ, ոմանք՝ բազում անգամներ: Խորհրդարանականներին հրավիրում են խորհրդաժողովների, միջոցառումների, ամառային արձակուրդն Ադրբեջանում անցկացնելու: Արձակուրդը ենթադրում է նաև բազում թանկարժեք նվերներ, հիմնականում մետաքսե գորգեր, ոսկյա ու արծաթյա իրեր, խմիչք, խավիար ու փող: Բաքվում սովորական նվեր է համարվում 2 կգ խավիարը»,-հայտարարեց այն ժամանակ աղբյուրը վերլուծական կենտրոնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---