ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կօգտվեն 911 և 112 արագ արձագանքման անվճար հեռախոսահամարներից14 մայիսի 2015 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական նորարարական քայլն է կատարել՝ հնարավորություն ընձեռելով իր բաժանորդներին բջջային հեռախոսից զանգահարելու 911 և 112 արագ արձագանքման անվճար հեռախոսահամարներին: Այժմ Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գտնվող բաժանորդները, նշված հեռախոսահամարներին բջջային հեռախոսից զանգահարելիս, կմիանան համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակին: Համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարին զանգ կատարելիս, մարզերի բնակիչները միանում էին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցվում էր համապատասխան մարզային գրասենյակ հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Այժմ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ծրագրի շնորհիվ՝ հատուկ տեղադրված սարքավորումը, օգտագործելով 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարող անձի գտնվելու վայրի վերաբերյալ՝ բջջային կայանից ստացվող տվյալները, զանգը վերահասցեավորում է դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակ: Այսպիսով, նորարարության նպատակն է նվազեցնել մարզերում գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը: Նոր համակարգը աստիճանաբար կգործարկվի երկրի բոլոր մարզերում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |