Այվազովսկու կտավը կլինի Christie's աճուրդի «ռուսական» սակարկությունների գլխավոր լոտը

Այվազովսկու կտավը կլինի Christie's աճուրդի «ռուսական» սակարկությունների գլխավոր լոտը

PanARMENIAN.Net - Հովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը Լոնդոնի Christie's աճուրդի «ռուսական» սակարկությունների գլխավոր լոտն է լինելու, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, աճուրդի տան ներկայացուցչի վրա հղումով: Սակարկությունները տեղի կունենան հունիսի 1-ին:

«Առաջին անգամ թանգարանային մակարդակի այս գործը, թվագրված 1873 թ., վաճառվել է Christie's աճուրդում 2007-ին` գնային ռեկորդ սահմանելով նկարչի գործի համար` 2,7 մլն ֆունտ ստերլինգ, որը պահպանվեց 5 տարի»,-ասել է աճուրդի տան ներկայացուցիչը:

Կտավի նախնական գինը 2-2,5 մլն ֆունտ ստերլինգ է:

Մյուս երկու կարևոր լոտերն են Նիկոլայ Ռերիխի կտավները, որից յուրաքանչյուրը գնահատվում է 500-700 հազար ֆունտ ստերլինգ: Նիկո Փիրոսմանիի «Արսենալի սարը գիշերը» նկարը գնահատվում է 800 հազար` 1,2 մլն ֆունտ ստերլինգ: Ժամանակին, Փիրոսմանիին ոչ այնքան հատուկ այս գեղանկարը եղել է Լուի Արագոնի սեփականությունը:

Գեղանկարչությունից բացի Christie's-ը հավաքածուների սիրահարների ուշադրությանը կներկայացնի դեկորատիվ կիրառական արվեստի 165 նմուշ: Այստեղ գլխավոր լոտը կլինի էմալապատ ժամացույցը` զարդարված մարգարիտներով և երկու գույնի ոսկով: Ժամացույցը գնահատվում է 90-120 հազար ֆունտ, այն նախկինում երբեք չի վաճառվել աճուրդում` 1900-ականների սկզբից լինելով մասնավոր իտալական հավաքածուի մաս:

Աճուրդի տունն ավանդաբար կներկայացնի նաև ռուսական և խորհրդային շրջանի ճենապակու հավաքածու, որտեղ առանձնանում է Իվան Պապանինի 1937-38 թթ. բևեռային արշավին նվիրված կոմպոզիցիան, որը գնահատվում է 40-60 հազար ֆունտ ստերլինգ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---