Տուսկ. «Արևելյան գործընկերությունը» չպետք է «գեղեցկության մրցույթի» վերածվի ՌԴ և ԵՄ համար22 մայիսի 2015 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է «Արևելյան գործընկերության» ձևաչափը, որի մասնակից երկրների գագաթնաժողովը մայիսի 21-ին մեկնարկել է Ռիգայում: Ըստ Եվրախորհրդի ղեկավարի, ԵՄ ծրագիրը չպետք է վերածվի «գեղեցկության մրցույթի» և մրցակցության ասպարեզի «Ռուսաստանի և Եվրամիության միջև» Ուկրաինայում, Մոլդովայում, Ադրբեջանում և «Արևելյան գործընկերության» մյուս երկրներում ազդեցության ոլորտների համար: «Սակայն պետք է ազնիվ լինեմ` գեղեցկությունը ևս նշանակություն ունի»,-հավելել է Տուսկը: Եթե Մոսկվայի քաղաքականությունը հարևան պետությունների հարցում «մի փոքր ավելի մեղմ լիներ, գրավիչ ու հմայիչ», Ռուսաստանը ստիպված չէր լինի «փոխհատուցել իր թուլությունները ապակառուցողական, ագրեսիվ ու ահաբեկող գործողություններով», հայտնում է DW-ն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը ժամանել է Ռիգա գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, իր հերթին,ևս մեկ անգամ կրկնեց Բունդեսթագում ասած իր խոսքերն այն մասին, որ «Արևելյան գործընկերությունը» ԵՄ ընդլայնման գործիք չէ: Ըստ նրա, դա առաջին հերթին «ԵՄ հետ մերձեցման ձևաչափ է»: Եվրամիությունը պատրաստ է գործընկերների հետ հարաբերությունները կառուցելիս հաշվի առնել նրանց քաղաքականության մեջ և դիրքորոշումներում առկա տարբերությունները, բերում է կանցլերի խոսքերը AFP-ն: Դրանում է նրա «միանգամայն հստակ տարբերությունը Ռուսաստանից», եզրափակել է Մերկելը: Ռիգայում մայիսի 21ին աշխատանքն է սկսել «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովը Եվրամիության առաջնորդների, ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարության, ինչպես նաև ծրագրի մասնկից վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Գագաթնաժողովը հնարավորություն կտա գնահատելու առաջընթացը Բրյուսելի և նախաձեռնության մասնակից երկրների միջև հարաբերություններում 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո: Գագաթնաժողովում կորոշվեն նաև հետագա քայլերը: Ակնկալվում է, որ ավարտին կընդունվի համատեղ հռչակագիր, որտեղ կնշվեն «Արևելյան գործընկերության» նվաճումները, գերակայություններն ու նպատակները մինչև հաջորդ գագաթնաժողով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |