Չեղյալ են համարվել «Եվրատեսիլի» 2 մասնակից երկրի ժյուրիի քվեարկության արդյունքները25 մայիսի 2015 - 13:19 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ չեղյալ են համարում մրցույթի 2 մասնակից երկրի` Չերնոգորիայի և Մակեդոնիայի ժյուրիի քվեարկության արդյունքները: Համապատասխան որոշում կայացվել է PwC ընկերության հետ խորհրդակցելուց հետո, որն իրականացնում էր ձայների հաշվարկի անկախ դիտարկում: «Այդ երկրներում հեռուստադիտողի քվեարկության արդյունքները ընդունվել էին 100%-ով»,-ասվում է Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 2009 թվականից մրցույթում հեռուստադիտողներից բացի քվեարկում է նաև մասնագիտական ժյուրին. 5-ական մարդ յուրաքանչյուր երկրից: Վերջնական գնահատականը ժյուրիի կարծիքի 50%-ի և հեռուստադիտողների կարծիքի 50%-ի հանրագումարն է: Մրցույթում հաղթած Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլեևի արդյունքի վրա դա չի անդրադառնա, քանի որ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից նա առաջ է 62 միավորով: Մայիսի 24-ին Վիեննայի Stadthalle-ում ավարտվեց «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչը: Քվեարկության արդյունքում Հայաստանը 34 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Հայաստանը 8 միավոր տվեց Չերնոգորիային, 10 միավոր` Վրաստանին, 12 միավոր` Ռուսաստանին: Հաղթող ճանաչվեց Շվեդիան: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, երրորդն է` Իտալիան: Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը հանդես եկավ «Face The Shadow» երգով, որն ի սկզբանե կոչվել է «Մի ժխտիր»: Մարտի 16-ին մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպմանը մրցույթի կազմակերպիչները հաստատել էին Հայաստանի մասնակցությունը, բայց փոխվել էր հայկական երգի վերնագիրը՝ Don't Deny-ը (թարգ.՝ «Մի ժխտիր») փոխարինվել էր Face The Shadow-ով (թարգ.՝ «Առերեսվի՛ր ստվերին»): Փոփոխությունը միտված էր հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում: Genealogy խումբը կազմվել է ներկայացնելու Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին: Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է: Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից: Genealogy-ի անդամներն են՝ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |