Մադրիդում տեղի է ունեցել Կոմիտասի հիշատակին նվիրված հայ երաժշտության երեկո

Մադրիդում տեղի է ունեցել Կոմիտասի հիշատակին նվիրված հայ երաժշտության երեկո

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Մադրիդի Սան Լորենցո դը Էլ Օչոա մշակույթի տանը Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիայի «Հայկական քնար» նախագծի աջակցությամբ տեղի է ունեցել «Աստծո հիասքանչ մեղեդիները» շարքի (Les plus belles Musiques de Dieu) «Հայկական քնար» համերգը, որի կազմակերպիչն էր Սան Լորենցո դը Էլ Էսկորիալ մշակույթի տունը:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Ռուսաստանի Հայ երիտասարդության կոնգրեսում, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասին նվիրված համերգը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայ երաժշտության եզակի այս երեկոն հնարավորություն տվեց քաղաքի բնակիչներին և հյուրերին ծանոթանալ Կոմիտասի հարուստ հոգևոր ժառանգությանը:

Համերգի ընթացքում հնչեցին կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործությունները, այդ թվում Ռոբերտ Անդրիասյանի մշակմամբ և դաշնակահար Անխել Ռեկասի կատարմամբ: Համերգի համար Անխելն ընտրել էր Կոմիտասի «7 ժողովրդական երգ դաշնամուրի համար» շարքը և «3 հայկական պար դաշնամուրի համար»:

Իսպանահայ երգչուհի Ալվինա Այվազյանը կատարեց Կոմիտասի երգերը և ժողովրդական երգերի նրա մշակումները: Համերգում ընդգրկված էին նաև կոմպոզիտորի բանաստեղծությունների իսպաներեն թարգմանությունները, որը հատուկ միջոցառման համար պատրաստել էր Քսենիա Պրիմորսկայան:

Ներկա էր նաև Մադրիդի հայկական եկեղեցու ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---