Իսպանացի ճարտարապետներն առաջարկում են լողացող ֆերմաներ ստեղծել28 մայիսի 2015 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ըստ կանխատեսումների, մինչև 2050 թ. Երկիր մոլորակի ազգաբնակչությունը կհասնի 9,1 մլրդ, իսկ սնունդի պահանջարկը կաճի մոտ 70 տոկոսով: Բնակչության աճը, քաղաքների արագ զարգացումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ոչնչացումը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունները նոր մարտահրավերներ կառաջադրեն մարդկությանը: Այս ամենը պահանջում է նոր մոտեցումներ մշակել մարդկային կյանքի և շրջակա միջավայրի որակի բարձրացման հանդեպ: Որպես հիմք ընդունելով լողացող բազմամակարդակ ռազմավարությունը, որը համադրում է ակվամշակույթը, հիդրոպոնիկան և հելիոտեխնիկան, իսպանացի ճարտարապետներն առաջարկել են ավտոմատացված լողացող ֆերմաների հայեցակարգը, որոնք կտեղակայվեն կարիքավոր շրջանների հարևանությամբ: Իսպանական Forward Thinking Agriculture ընկերության մասնագետները մշակել են Smart Floating Farm (SFF) հայեցակարգը, ինչը թարգմանաբար նշանակում է «խելացի լողացող ֆերմա»: Լողացող ֆերմաներից յուրաքանչյուրը 3 մասնագիտացում կունենա` ձկնաբուծություն, գյուղմթերքի աճեցում և արևային էներգիայի կուտակում: Ստորին մակարդակում նախատեսվում է զբաղվել ձկնորսությամբ` որսը պետք է կազմի տարեկան մոտ 1,7 մլն տոննա: Այստեղ կլինեն ալիքային պատնեշներ, նավամատույցներ, ձկան պահպանման, փաթեթավորման և մշակման կետեր: Երկրորդ մակարդակը կհատկացվի հիդրոպոնիկային` առանց հողածածկույթի գյուղմթերքի աճեցման միջոցին: Բույսեի սնուցման համար հողի փոխարեն օգտագործվում է մաքրազատված և աղազրկված ջուրը: Ըստ հեղինակների հաշվարկների, այս մեթոդով հնարավոր կլինի արտադրել տարեկան 8,15 մլն կգ բանջարեղեն: Սարքավորումների համար էլեկտրականություն կտան արևային վահանակները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |