ԻՊ գրոհայինները «խոստացել են քանդել միայն անտիկ արձանները»` խնայելով Պալմիրայի ավերակները

ԻՊ գրոհայինները «խոստացել են քանդել միայն անտիկ արձանները»` խնայելով Պալմիրայի ավերակները

PanARMENIAN.Net - «Իսլամական պետությունը» խոստանում է «զուսպ» լինել հելլենական մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի`Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրայի ավերակների հարցում, որոնք գրոհայինները գրավել են մի քանի օր առաջ:

Ըստ տեղաբնակների, ահաբեկիչները հայտարարել են, որ չեն դիպչի ավերակներին: «Նրանք խոստացել են, որ միայն անտիկ հուշարձանները կքանդեն, որոնք, ըստ իսլամի, հեթանոսական կուռքեր են»,-ասել են տեղի համակարգող կոմիտեի ակտիվիստները:

Նրանք նշում են, որ գրոհայինները դեռ չեն սկսել ջարդել արձանները: Տեղաբնակները կարծում են, որ պատերն ու սյուները այնքան չեն վանում իսլամիստներին, որքան հեթանոսական արձանները: Ցավոք, Միջագետքի հողին հավասարեցված քաղաքներն այլ բան են վկայում:

Մինչդեռ, «Իսլամական պետության» գրոհայիններն արդեն իրենց կարիքների համար են օգտագործում Պալմիրայի ամենահայտնի պատմական օբյեկտը: Շարժման 20 հակառակորդներ գնդակահարվեցին հռոմեական թատրոնի բեմում: Տեղաբնակներին հավաքել էին դիտելու այդ արյունալի գործողությունը:

ԻՊ կողմից վերահսկվող տարածքների բանկիչները վրդովված են, որ աշխարհն ավելի շատ հետաքրքրված է մեռյալ ավերակների, քան կենդանի մարդկանց ճակատագրով: Նրանք հիշեցնում են, որ համաշխարհային հանրությունը ունակ չեղավ կանխելու ոչ հինավուրց քաղաքների ավերումը, ոչ էլ հարյուր հազարավոր մարդկանց սպանությունը, հայտնում է NEWSru.co.il-ը:

Մայիսի 20-ին «Իսլամական պետության» գրոհայինները, որոնք մարտական գործողություններ են վարում սիրիական բանակի դեմ, գրավեցին հինավուրց Պալմիրան, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնել են սիրիացի ակտիվիստներն ու տեղաբնակները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ջիհադականներն արդեն գրավել էին Թադմորի (Պալմիրայի արաբական անվանումն է) մի մասը, որտեղ գտնվում են Պալմիրայի ավերակները, սակայն կառավարական զորքերին հաջողվեց հետ մղել նրանց:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից:

Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---