ԵԽԽՎ կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել քաղհասարակության հետապնդումը

ԵԽԽՎ կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել քաղհասարակության հետապնդումը

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեն լսել է իր զեկուցողներ Պեդրո Ագրամունտի և Տադեուշ Իվինսկիի հատուկ զեկույցը Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին, հայտնում է Contact.az-ը:

Նախօրեին Փարիզում կայացած Դիտարկման կոմիտեի նիստում զեկույցը հաստատվել է:

Նիստում նշվել է նաև, որ ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների վիճակն Ադրբեջանում զգալիորեն վատթարացել է: Շատերը հայտնվել են ճաղերի ետևում և ենթարկվում են հետապնդումների:

Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել քաղաքացիական հասարակության անդամների հետապնդումները:

Հունիսի 23-ին Ագրամունտի և Իվինսկիի զեկույցը կդրվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի քննարկմանը Ստրասբուրգում:

Ավելի վաղ, աօպրիլիլին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մի շարք հայտնի իրավապաշտպաններ և դիվանագետներ բաց նամակով դիմել են ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին` պահանջելով հստակ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ակտիվերոն ներգրավված են երկրում մարդու իրավունքների խախտման և ազատությունների սահմանափակման գործընթացում:

Իրավապաշտպանները նշում են, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները իրենց «էներգետիկ կարևորության» քողի տակ զբաղված են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, այլախոհական ձայների լռեցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալություններով:

Ապրիլի 7-ին տարածվեց Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) զեկույցը, որն արդեն չորրորդ էր Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զեկույցում ասվում է, որ անցանկալի ազդեցության բացառումն ու քաղաքական միջամտության վերացումը կարևորագույն պայմաններ են Ադրբեջանի օրենսդիր և դատական համակարգերում կոռուպցիայի վերացման համար:

Ավելի վաղ ամերիկյան առաջատար Foreign Policy Journal պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի ներպետական վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային ասպարեզում այդ երկրի հեղինակության լուրջ կորուստներին` եզրակացնելով, որ ադրբեջանական իշխանությունների կողմից անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումները արևմտյան լայն լսարանին ի ցույց դրեցին Ադրբեջանի ավտորիտար բնույթը: Պարբերականը անդրադառնում է անկախ լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող բռնաճնշումներին և ձերբակալություններին` նկատելով, որ այդ ամենը սկսվեց 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---