Վաշինգտոնը հիասթափված է ԵԱՀԿ գրասենյակը փակելու Բաքվի որոշումից

Վաշինգտոնը հիասթափված է ԵԱՀԿ գրասենյակը փակելու Բաքվի որոշումից

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը հիասթափված է ԵԱՀԿ գրասենյակը փակելու Բաքվի որոշումից և կոչ է անում վերանայել որոշումը, հայտնում է Turan գործակալությունը:

Վաշինգտոնի տեսակետը հունիսի 8-ին Վիեննայում հրապարակեց ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:

«Անցած ուրբաթ մենք իմացանք գլխավոր քարտուղարից, որ Ադրբեջանը հայտարարել է հուշագրից հրաժարվելու մտադրության մասին, որով նախատեսված էր Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգողի գործունեությունը: Դա խորը հիասթափություն է առաջացնում»,-ասել է նա, հայտնում է «Թուրան» գործակալությունը:

Միևնույն ժամանակ կարևոր է հիշել, ասել է Բաերը, որ նախագծերի համակարգողի գրասենյակը գործում է քաղաքական մանդատի հիման վրա, որը համաձայնեցված է ԵԱՀԿ բոլոր 57 անդամ պետությունների կողմից:

Ուստի, ինչպես նաև ցանկացած որոշում, որն ընդունվում է անդամ պետությունների փոխհամաձայնությամբ, այն «կարող է չեղյալ համարվել նույնպես փոխհամաձայնության հիման վրա»,-ասել է նա:

«Համալիր անվտանգության բարելավմանը կառավարության հավատարմությունն արտահայտելու միջոցներից մեկը իր քաղաքացիների համար ԵԱՀԿ հետ համագործակցելու հնարավորության ապահովումն է: ԵԱՀԿ ներկայությունը տեղերում և աշխատանքը քաղաքացիների և կառավարությունների հետ նպաստում են բարեփոխումների հաջողությանն ու ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը»,-ասել է նա:

«Կառավարությունները պետք է հիշեն, որ ոչ մի ամոթալի բան չկա թերություններում: Կառավարությունները պետք է հասկանան, որ կառուցողական քննադատությունը ՈԿԿ կամ միջազգային գործընկերների կողմից պետք է դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես խնդրի քաղաքական լուծման և իրավիճակի բարելավման հնարավորություն»,-հավելել է նա:

Այնուհետև Բաերն ասել է, որ Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակը ներուժ ունի օգտակար գործունեություն ծավալելու համար, որը կօգնի տեղի ինքնակառավարմանը բարելավել ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունների կատարումը:

«Գրասենյակը պետք է աշխատի, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերանայել որոշումը»,-ասել է նա: Վերջում Բաերն ասել է, որ եթե Բաքուն որոշել է փակել ԵԱՀԿ գրասենյակը, դա բացասական կազդի Բաքվի միջազգային պարտավորությունների կատարման վրա,. առաջին հերթին մարդու իրավունքների ապահովման ոլորտում: «Դա լավ չէ համապարփակ անվտանգության համար, դա լավ չէ մարդկանց ու Ադրբեջանի կառավարության համար»,-ասել է նա:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հունիսի 3-ին ԵԱՀԿ գրասենյակը փակելու մասին նամակ է ուղարկել Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ: «Ադրբեջանի կառավարությունն արձանագրում է, որ Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտություն այլևս չի տեսնում:

Ուստի Ադրբեջանի կառավարությունը 2015-ի հունիսի 4-ից անվավեր է համարում «Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի մասին Ադրբեջանի կառավարության և ԵԱՀԿ-ի միջև փոխըմբռնման շուրջ հուշագիրը», որը ստորագրվել է 2014-ի սեպտեմբերի 24-ին:

Կառավարությունը ԵԱՀԿ-ին 1 ամիս ժամանակ է տալիս տեխնիկական հարցերը կարգավորելու համար», - ասվում է հաղորդագրությունում։

Հունիսի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել է պաշտոնական Բաքվի որոշման մասին: Որևէ մեկնաբանություն Ադրբեջանի ԱԳՆ-ից կամ այլ կառույցներից դեռևս չի ստացվել: Երկու տարի առաջ Բաքուն նվազեցրեց ԵԱՀԿ ներկայացվածության մակարդակը, որը դեսպանության կարգավիճակից նվազեց մինչև ԵԱՀԿ նախագծերի համակարգող:

«Այս կտրուկ քայլը հավանաբար Բաքվի արձագանքն է այժմյան համակարգող Ալեքսիս Շատախտինսկու հետ կանչին, որին ԵԱՀԿ-ում մեղադրել են Ադրբեջնում քաղաքացիական հասարակության խնդիրներն անտեսելու և երկրի ղեկավարության հետ չափից սերտ հարաբերություններ ունենալու մեջ:

Այդպիսով Բաքուն հասկացրեց, որ չի ցանկանում իր տարածքում տեսնել ԵԱՀԿ անկախ ներկայացուցիչների: Թե ինչպիսին կլինեն նման աննախադեպ քայլի հետևանքները, բարդ է ասել, սակայն, ակնհայտ է, որ Բաքուն հրահրում է Արևմուտքի հետ հարաբերություների սրացում:

Հատկանշական է, որ Ադրբեջանի կառավարությունը ժամանակ է տվել ԵԱՀԿ գրասենյակի փակման հետ կապված տեխնիկակն հարցերը լուծելու համար մինչև հուլիսի 4-ը` ԱՄՆ Անկախության օրը: Ինչպես հայտնի է, Շախտախտինսկու գործունեությունը խիստ քննադատության է ենթարկվել ԵԱՀԿ-ում հենց ԱՄն ներկայացուցչի կողմից»,-գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---