ՀԲ-ն նվազեցրել է 2015-ին ՀՀ-ի տնտեսական աճի կանխատեսումը. 3,3%-ից՝ 0,8%-ի

ՀԲ-ն նվազեցրել է 2015-ին ՀՀ-ի տնտեսական աճի կանխատեսումը. 3,3%-ից՝ 0,8%-ի

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը 2015–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կանխատեսում է 0,8%-ի սահմանում, այն դեպքում, երբ նախորդ՝ հունվարյան հաշվետվության մեջ Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը կազմում էր 3,3%: Այս մասին նշվում է ՀԲ–ի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» (Global Economic Prospects) հունիսյան հաշվետվության մեջ:

Ըստ հաշվետվության` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016–ին կկազմի 2,7%` նախորդ կանխատեսման 3,7%-ի փոխարեն, իսկ 2017–ին կկազմի 3%`4,1%-ի փոխարեն, գրում է ARKA-ն:

ՀԲ–ի կանխատեսումներով` զարգացող երկրներում այս տարի տնտեսական աճի տեմպերը կանխատեսվում են 4,4%-ի սահմանում` 2016–ին մինչև 5,2%-ի չափով այդ ցուցանիշի հավանական ավելացմամբ և 2017–ին` 5,4%-ի ավելացմամբ։

«Ռուսաստանում 2015–ին 2,7%-ի չափով տնտեսական գործունեության ցուցանիշների կրճատումը 2016–ին կփոխարինվի փոքր աճով մակրոտնտեսական քաղաքականության միջոցների իրականացման արդյունքում, որոնք ուղղված են նավթի ցածր գներին հարմարվելուն։ Ղազախստանում 2015–ին կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի նվազում` մինչև 1,7%, սակայն 2016–2017 թթ.–ին սպասվում է աճի միջին տարեկան տեմպերի ավելացում` մինչև 3,5% », – նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ Ուկրաինայում 2015–ին ՀԲ–ն ակնկալում է տնտեսության մասշտաբների կրճատում 7,5%-ի չափով։ Ինչպես նշում են ՀԲ–ի փորձագետները, Ուկրաինայում 2016–2017 թթ.–ին տնտեսական աճի հեռանկարները բավականին անորոշ են, սակայն աստիճանաբար լավանում են։ Եվրոպական տարածաշրջանի արևմտյան մասում և Կենտրոնական Ասիայում 2015–ին ՀԲ–ն ակնկալում է տնտեսության աճի տեմպերի պահպանում 2,8%-ի չափով, ինչն ավելի ցածր է պոտենցիալ մակարդակից և բավարար չէ կայուն բարձր գործազրկության էական կրճատման համար։

2016–2017 թթ.–ին սպասվում է տնտեսական աճի տեմպերի աստիճանական ավելացում (տարեկան մինչև 3,3%) եվրագոտում տնտեսական ակտիվության աշխուժացմանը զուգահեռ։ Հաշվետվության մեջ նշվում է, որ Թուրքիայում տնտեսական աճի տեմպերը 2015 –ին սպասվում են 3%-ի չափով, չնայած առաջին կիսամյակում գրանցված ցածր ցուցանիշներին։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015–ին նախատեսված է 4,1%-ի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։

Կարդացեք նաև՝ԿԲ. Մայիսին գնաճը եղել է կանխատեսումների շրջանակում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---