Amnesty International. Բռնաճնշումները արատավորեցին Եվրոպական խաղերը

Amnesty International. Բռնաճնշումները արատավորեցին Եվրոպական խաղերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր այն անարդար ձերբակալվածներին, որոնք քննադատել են կառավարությունը, դրական կարծիք թողնելու համար Եվրոպական խաղերի մասին: Այդ մասին ասվում է Amnesty International հունիսի 27-ի հայտարարության մեջ` կիրակի օրը նախատեսված Խաղերի փակման արարողության շեմին:

Մարդու իրավունքների ոտնահարումը Խաղերի մեկնարկից առաջ լրագրողների, իրավաբանների, երիտասարդ ակտիվիստների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդեպ, որոնց հետապնդում են, ահաբեկում են ու բանտ նետում շինծու մեղադրանքներով, հայտնում է contact.az-ը:

«Իշխանությունները Խաղերի շուրջ քննադատությունից զերծ դաշտ ստեղծելու կոպիտ փորձ արեցին` թույլ չտալով, որպեսզի օտարերկրացի լրագրողներն ու իրավապաշտպան կազմակերպությունները երկիր ժամանեն»,-ասել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Amnesty International-ի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:

«Սակայն միջազգային ԶԼՄ-ներն ամեն ինչ լուսաբանեցին և ցույց տվեցին աշխարհին, որ երկիրը խայտառակ ինչ-որ բան ունի, որ ջանում է թաքցնել»:

Հունիսի 10-ին, Խաղերի բացումից 2 օր առաջ Amnesty International-ի առաքելությանն արգելվեց մուտքը երկիր նոր զեկույցի հրապարակման համար: Հաջորդ օրը պարզվեց, որ Ադրբեջան թույլ չեն տվել մուտք գործել նաև The Guardian, Radio France International-ի և գերմանական ARD ալիքի լրագրողներին:

Չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման լայն լուսաբանմանը ԶԼՄ-ներում, Միջազգային օլիմպիական կոմիտեն` մարմին, որը պատասխանատու է այդ արժեքների ապահովման համար, լռեց: Եվրոպական օլիմպիական կոմիտեն և ազգային կոմիտեների մեծամասնությունը նույնպես չդատապարտեցին հետապնդումները:

Միայն Գերմանիայի և Շվեդիայի օլիմպիական կոմիտեները հրապարակավ հայտարարեցին, որ Ադրբեջանի իշխանությունները խախտում են մարդու իրավունքները:

Այնուամենայնիվ, այս շաբաթ 2 կարևոր միջկառավարական մարմին դատապարտեց մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց` պահանջելով ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին:

Հետո ՄԱԿ Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն արեց 24 եվրոպական պետության ու ԱՄՆ անունից` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ և հետապնդումները կասեցնելու կոչով:

Եթե իշխանությունները չեն ցանկանում, որ քննադատությունը սաստկանա, պարտավոր են կասեցնել անկախ ՈԿԿ-ների նշումը, ապահովել կարծիք հայտնելու ազատությունը և անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր այն անարդար ձերբակալվածներին, որոնք քննադատել են կառավարությունը, ասվում է հայտարարության մեջ:

Հունիսի 22-26-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթաղքում ներկայացված Ադրբեջանի մասով զեկույցը գնահատում է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարումը, դատական համակարգի վիճակը երկրում, ընտրական համակարգի խնդիրները նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո: Փաստաթղթում արձանագրվում է, որ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ անտեսվել են երկրի իշխանությունների կողմից:

Նշվում է երկրում հավաքների և արտահայտվելու ազատության խախտման փաստերը, դատական համակարգի կախվածությունը գործադիր իշխանությունից: Դիտարկման կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացման և անկախ ՈԿԿ-ների ու իրավապաշտպանների գործելու անկարողության, անկախ ԶԼՄ-ների հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթում նաև կոչ է արվում կառավարությանը վերջ տալ սիստեմատիկ հետապնդումներն և իշխանությունների քննադատների լռեցմանը:

Զեկույցում նաև նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ԵԽ Նախարարների խորհրդի բոլոր նախորդ խորհուրդների ու որոշումների կատարման անհրաժեշտությունը, որոնք պետք է ուղղված լինեն իշխանության թևերի տարանջատմանն ու հավաքների և արտահայտվելու ազատության ապահովմանը երկրում:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանն ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Վերջին շրջանում ընթացքում բազմաթիվ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արգելվել է մտնել Բաքու կամ հավատարմագրվել խաղերը լուսաբանելու համար, ներառյալ՝ բրիտանական The Guardian-ը:

Հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանի`Բունդեսթագը ընդունել է «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» խորագրով բանաձևը: Ընդունված բանաձևում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանում մարդու իրավունքների պարբերական խախտումների, ընդդիմադիր ԶԼՄ-ների ճնշումների և քաղբանտարկյալների առնչությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---