Անթալիայում հանգստացող հայերի թիվը նվազել է. Հունաստան մեկնողներինը՝ ոչ 4 հուլիսի 2015 - 15:18 AMT PanARMENIAN.Net - 2015-ին կտրուկ նվազել են հայաստանցի զբոսաշրջիկների այցերն Անթալիա՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, փաստում են տուրիստական գործակալության տվյալները: Ըստ դրանցից մեկի ներկայացուցչի, գրեթե բոլոր տուրօպերատորների միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ դեպի Անթալիա ուղեգրեր չվաճառեն, գրում է Tert.am-ը: 2000-ականներից Հայաստանում քաղաքական-տնտեսական վերնախավի ներկայացուցիչների համար «հակաանթալիական արգելք» դրվեց: Հետագայում այն մի քիչ մեղմվեց, սակայն ավանդույթը, երբ պետական կառավարման ոլորտում ընդգրկված պաշտոնյաներին ոչ պաշտոնական խողովակներով փոխանցվում է, որ Թուրքիայի վարչական մաս կամ Անթալիա մեկնելը չի խրախուսվում, շարունակվում է: Համաշխարհային տնտեսական ու աշխարհաքաղաքական մի շարք իրադարձությունների պատճառով այս տարի հայերի նախընտրած երկու՝ Հունաստան ու Եգիպտոս ուղղություններն առաջին հայացքից հարցականի տակ են: Մասնավորապես, Հունաստանում, հուլիսի 5-ին կայանալիք հանրաքվեով պայմանավորված բանկերը չեն աշխատում: Այդ իսկ պատճառով այդ երկիր մեկնողներին Բրիտանիայի իշխանությունները խորհուրդ են տալիս բավարար չափով կանխիկ փող վերցնել, գրում է The Times-ը: Հայաստանից դեպի Հունաստան տուրիստական փաթեթներ տրամադրող երկու մասնագիտացված տուրիստական գործակալության ներկայացուցիչները վստահեցրել են, որ այդ երկրում վիճակն այնքան էլ ծանր չէ, ինչպես ներկայացվում է: Նրանք պնդել են որ դեպի Հունաստան գնված զբոսաշրջային փաթեթների վերադարձ չի եղել, գրում է Panorama.am-ը: Եգիպտոսը շատերի մոտ վախ է առաջացնում «Իսլամական պետության» զինյալների ահաբեկչության զոհ դառնալու առումով, հատկապես, երբ երկրի Հյուսիսային Սինայ թերակղզում իսլամիստները հարձակվել են մի քանի անցակետի վրա, որի հետևանքով սպանվել է մոտ 50 զինվորական ու ոստիկան: Այնուամենայնիվ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հայ զբոսաշրջիկները մեկնում են նշված երկու ուղղությամբ ու որևէհետաձգում չկա: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |