«Թուրքական հոսքի» առաջին գիծը պատրաստ կլինի մինչև 2016-ը 6 հուլիսի 2015 - 17:56 AMT PanARMENIAN.Net - «Թուրքական հոսք» խողովակաշարի առաջին գիծը կկառուցվի մինչև 2016 թվականը։ Այդ մասին հայտարարել է գազատարի կառուցմամբ զբաղվող South Stream Transport BV ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յասեր Յանսենը։ «Կարող եմ հաստատել, որ խողովակաշարի առաջին մասը պատրաստ կլինի մինչև 2016 թվականի վերջը»,-ասել է նա, մեջբերում է Tert.am-ը՝ Trend գործակալությանը հղումով: Հունիսի 3-ին Փարիզում Համաշխարհային գազային կոնգրեսի ժամանակ նախագծի մամուլի քարտուղարը ասել է, որ «Թուրքական հոսք» գազամուղի շինարարությունը կսկսվի հունիսի վերջում: Յասենը նաև հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իտալական Saipem - Castoro sei ընկերության նավը շարժվել է դեպի Սև ծովի ռուսական ափերը՝ խողովակաշարի կառուցման մեկնարկի համար։ Մեկ այլ նավ՝ Saipem 7000-ը, որը ևս մասնակցելու է գազատարի կառուցմանը, նախկինի նման գտնվում է Բուրգասի նավահանգստում: Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սև ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Նոր գազամուղն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու համար` շրջանցելով Ուկրաինան: Հունիսի 2-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ գազամուղի շինարարության մասին բոլոր պայմանավորվածությունները պատրաստ են և Թուրքիայի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել: «Գազպրոմ»-ը «Թուրքական հոսք» գազատարի առաջին ծովային գծի արժեքը գնահատում է 13.2 մլրդ եվրո։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |