Հայաստանում ռուսական զորքերի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսվել![]() 7 հուլիսի 2015 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը՝ շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ, հուլիսի 7-ին ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը հղումով: Հանձնաժողովը կստուգի Էրեբունիի ավիացիոն զորամասի հերթապահ ուժերի և Գյումրիում ռազմաբազայի մարտական պատրաստվածությունը։ Տագնապով բարձրացված ստորաբաժանումների գործողություններին կհետևեն տեսախցիկներով՝ Наводчик-2 համալիրի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |