Թուրքիայում վերահրատարակվել է հայ արվեստագետ Սարգիս Զաբունյանի ` գրաքննության ենթարկված գիրքը

Թուրքիայում վերահրատարակվել է հայ արվեստագետ Սարգիս Զաբունյանի ` գրաքննության ենթարկված գիրքը

PanARMENIAN.Net - Վենետիկյան 56-րդ մայիսյան բիենալեին Թուրքիայի տաղավարում ցուցադրվել էր ժամանակակից կոնցեպտուալ նկարչության վառ ներկայացուցիչ, ազգությամբ հայ Սարգիս Զաբունյանի՝ «Շունչ» խորագիրը կրող հավաքածուն: Այդ ցուցադրության համար հատուկ գիրք էր հրատարակվել՝ բաժանելու այցելուներին, սակայն գիրք-կատալոգի բաժանումը վերջին պահին արգելվել էր, քանի որ այնտեղ Ռաքել Դինքի հեղինակած նյութում նշված էր «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը:

Գիրքն անցյալ շաբաթ առանց որևէ բովանդակային փոփոխության վերահրատարակվել է, սակայն արդեն առանց Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության լոգոտիպերի, գրում է ermenihaber.am-ը՝ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթին հղումով:

Չնայած այն հանգամանքին, որ ցուցադրությունը սկսելուց առաջ թուրք կազմակերպիչները հեռացրել էին գրքերը, Զաբունյանը կատարվածին որպես ունկնդիր չի հետևել և գրքի 144 օրինակներն օգտագործելով առանձին կոմպոզիցիա է պատրաստել ու ներառել ցուցադրության մեջ:

Նույն տեքստերով հրատարակված գրքում ավելացել են ցուցադրությունից արված մի քանի նկարներ:

Սարգիս Զաբունյանը, Սարգիս (սեպտեմբերի 26, 1938,Կոստանդնուպոլիս) սփյուռքահայ նկարիչ, կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչ է: Սովորել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայում։ 1964-ից բնակվում է Ֆրանսիայում։ 1967-ին Salon de Mai-ում ներկայացնելով «Ճանաչո՞ւմ եք Ժոզեֆ Բոյսին» աշխատանքը՝ արժանացել է Փարիզի բիենալեի մրցանակի։

1980 թվականից բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներ է ունեցել Վենետիկում, Սիդնեյում, Ստամբուլում, Մոսկվայում, Հայաստանում, Ժնևի Մամկո (Mamco) թանգարանում։ Ժնևի ժամանակակից արվեստի Մամկո թանգարանում կայացած Hotel Sarkis ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 200 ստեղծագործություն։

1980-1990 թթ. եղել է Ստրասբուրգի Դեկորատիվ արվեստի դպրոցի տնօրեն, 1988-1995 թթ.` Պլաստիկ արվեստի ինստիտուտում վարել է մի շարք սեմինարներ։

1985-ին Բեռնի Քունստհալլեում բացվել է նկարչի Ma memoire est ma patrie («Իմ հիշողությունն իմ հայրենիքն է») ցուցահանդեսը։ Սարգսի համար արվեստը հիշողությունից է սերում, առաջին հերթին զուտ կենսագրականը դուրս է մղվում՝ տեղը զիջելով բոլոր ձայներին, տեսածին, կարդացածին, որ ներառնելով կարող է տեր դարձնել մարդկության ողջ պատմությանն ու մշակույթին։Ղաբունյանը կապում է նկարչությունն ու կինոն՝ Արևմուտք-Արևելքն ինտելեկտուալ ավանդույթներով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---