ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել Իրանի միջուկային ծրագրի միջազգային վերահսկման մասին20 հուլիսի 2015 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հուլիսի 20-ին բանաձև է ընդունել, որը միջազգային հսկողություն կսահմանի Իրանի միջուկային ծրագրի հարցում, թույլ կտա համոզվել, որ այն խաղաղ բնույթ է կրում և թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել: Բանաձևի նախագծի օգտին քվեարկեցին ԱԽ մշտական 5 անդամները` Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև 10 ոչ մշտական անդամներ: Փաստաթուղթը ներկայացվել էր ՄԱԿ ԱԽ քննարկմանը նախորդ շաբաթ ԱՄՆ պատվիրակության կողմից և հիմնված է Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև հուլիսի 14-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մասնավորապես, փաստաթղթով նախատեսվում է 10 տարի անց չեղյալ համարել բոլոր պատժամիջոցներն Իրանի դեմ, եթե Իրանը կատարի բոլոր համաձայնությունները ՄԱԳԱՏԷ-ի հսկողությամբ: Ենթադրվում է, որ ՄԱԳԱՏԷ-ից առաջին դրական զեկույցը ստանալուն պես այլևս չեն գործի ՄԱԿ ԱԽ 7 բանաձևերը, որոնք ընդունվել են վերջին տարիներին: Աստիճանաբար կհանվեն Իրանի դեմ գործող սահմանափակումները: Նախագծում ասվում է նաև պատժամիջոցների վերսկսման սխեմայի մասին այն դեպքում, եթե Իրանը չկատարի պարտավորությունները: Մեխանիզմն ուժի մեջ կմնա 10 տարի: Նախատեսվում է, որ եթե այդ ընթացքում լուրջ խախտումներ հայտնաբերվեն Իրանի կողմից, երկիրը կխուսափի պատժամիջոցներից միայն ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևի ընդունման դեպքում: Իսկ եթե 5 մշտական անդամներից գոնե 1-ը դեմ լինի, պատժամիջոցներն ինքնաբերաբար կվերսկսվեն 30 օրվա ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուենդի Շերմանը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները պայմանավորվել են 2025-ին վերադառնալ գործող մեխանիզմը ևս 5 տարով երկարացնելու հարցին: Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, ԱՄՆ Կոնգրեսը 60 օր ունի Իրանի հետ համաձայնությունն ուսումնասիրելու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |