Հայաստանում եզդի համայնքի համար տաճար կկառուցվի

Հայաստանում եզդի համայնքի համար տաճար կկառուցվի

PanARMENIAN.Net - Հայաստանի եզդիների համայնքը մտադիր է Ակնալիճում տաճար կառուցել, որը պետք է նաև որպես եզդիների նոր մշակութային կենտրոն ծառայի: Տաճարը, որի շինարարությունը հովանավորելու է եզդի բարերար Միրզա Սլոյանը, կրելու է Quba mêrê divanê անունը։

Սլոյանը մինչև այս արդեն մոտ €1 մլն է հատկացրել գյուղի ուղտատեղիին:

Եզդիների կրոնական խորհուրդը տաճարի կառուցմանն իր հավանությունն է տվել և ապրիլին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ամսին, անցկացրել հիմնարկերքի արարողությունը:

Ճարտարապետ Արտակ Ղուլյանին վստահվել է նախագծել տաճարը, բայց նրա ներկայացրած առաջին նախագիծը մերժվել է: Ներկայումս մշակվում է դրա նոր դիզայնը, գրում է Ezidipress.com-ը:

Quba mêrê divanê-ը եզդիների երրորդ տաճարն է լինելու հետխորհրդային երկրների տարածքում: Եզդիների պատմական հայրենիքից դուրս առաջին տաճարը կառուցվել է Հայաստանում՝ Արմավիրի Ակնալիճ գյուղում: «Զիարատ» տաճարը 2012-ին օծել է եզդիների հոգևոր առաջնորդ Թահսին Սաիդ Ալի բեկը:

Ըստ 2011-ի տվյալների՝Հայաստանում մոտ40.000 եզդի է բնակվում (բնակչության մոտ 1.3%-ը): Նրանք կազմում են ՀՀ ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը: 2012-ին Կառավարությունը ճանաչել է եզդիների էթնո-կրոնական ինքնությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---