Հեծանվաերթ Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին![]() 25 հուլիսի 2015 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «100 դուռ» նախագծի շրջանակում Երևանում հեծանվաերթ է մեկնարկել, որին մասնակցել է ավելի քան 70 հեծանվորդ: Նախագծի անվանումը խորհրդանշում է Արևելյան և Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստանի հայաբնակ շրջան) գտնվող 100 հայկական եկեղեցին: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը: Հեծանվաերթի մասնակիցները «Մեր վերքերը միշտ բաց են» գրությամբ շապիկներով անցել են Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և աղոթել են: Այնուհետև մասնակիցներն ամբողջ կազմով վերադարձել են Հրապարակ: «Ծրագրի նպատակն է ժողովրդին հասցնել, որ չպետք է միայն ապրիլի 24-ին կամ դրանից առաջ գալ Ծիծեռնակաբերդ, այլ գալ, երբ ցանկանաս»,- ասել է Անտոնյանը, մեջբերում է «Նովոստի Արմենիա»-ն: Նա նաև նշել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները պարբերական բնույթ են կրելու, սակայն մանրամասներ չի հայտնել: Ռեժիսոր Խաչիկ Եղոյանի նախաձեռնած «100 դուռ» ֆոտոնախագծի գաղափարը կայանում է նրանում, որ լուսանկարվում են 100 հայկական եկեղեցու դռներ: Լուսանկարների լայնաֆորմատ տարբերակները կներկայացվեն ցուցահանդեսների շրջանակում, որոնք կանցկացվեն Երևանում և Ստամբուլում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |