Ակցիզային հարկով հարկվող ապրանքների 70%-ը բաժին է ընկնում ԵՏՄ երկրներին. Մաքսատան մուտքերն աճել են29 հուլիսի 2015 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70%-ը գործունեություն է ծավալում ԵՏՄ անդամ երկրներում: 2015-ից միությանն անդամակցությամբ` բավականին պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը: Այս մասին հայտնել է Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանը: «ԵՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում և ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից»,- նշել է Ղազարյանը, փոխանցում է ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հունիսի 19-ին ԱԺ-ն ՀՀ-ում ալկոհոլի, ծխախոտի ու բենզինի ակցիզային հարկի ավելացնման օրինագիծ էր ընդունել: Դրա նպատակը ենթաակցիզային որոշ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է, ինչպես նաև ենթաակցիզային ապրանքների ցանկի ընդլայնումը: Նախագծով առաջարկվում է ավելացնել ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկի դրույքաչափերը ԵՏՄ-ն ակցիզային հարկի դրույքաչափերի հետ ներդաշնակեցման համար, ինչպես նաև սեղմված բնական գազի համար սահմանել ակցիզային հարկ: Միաժամանակ, ԵՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությամբ պայմանավորված` մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ` ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուները Ռուսաստանից Վերին Լարս անցակետով դեպի Հայաստան տեղափոխվող ապրանքների համար պետք է ունենան տարանցման հայտարարագիր, և ստուգեն դրանում «մաքսային միության ապրանք» կարգավիճակի առկայությունը, որպեսզի ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգեր չկիրառվեն: «Թեպետ ձևակերպումների ընթացքում մաքսավորը գրեթե չի առնչվում հայտարարատուի հետ, սակայն, ըստ, անհրաժեշտության արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են պարզաբանում ստանալ մաքսատան աշխատակիցներից. յուրաքանչյուր հարց մանրամասն քննարկվում է և անմիջապես լուծում ստանում: Իսկ անցումը ԵՏՄ պահանջներին սահուն կազմակերպելու համար մաքսատունն ակտիվ իրազեկում է հայտարարատուներին նոր ընթացակարգերի մասին»,- ընդգծել է Ղազարյանը: 2015-ի հունվար-հունիսին ցուցանիշով ենթաակցիզային ապրանքներից գերակշռում են ոգելից խմիչքների ներմուծումն ու արտահանումը: Ղազարյանը նաև փաստել է, որ ակցիզային մաքսատունը կիսամյակն ամփոփել է էական աճով: «Մաքսատան մուտքերն ավելացել են` 2014-ի առաջին կեսի համեմատ, և դա առանց Մաքսային միության երկրներից ներկրվող այնպիսի ապրանքների, ինչպիսին են բենզինը, ոգելից խմիչքը, ծխախոտը»,- հայտնել է նա: ԵՏՄ երկրներից ներմուծվող ենթաակցիզային ապրանքների մաքսային հսկողություն և ձևակերպումներ չեն իրականացվում, քանի որ այդ ապրանքների վճարներն արդեն հարկային մարմինն է գանձում՝ ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |