Forbes. Ամենաբարձր վարձատրվող դերասանը Ռոբերտ Դաունի-կրտսերն է

Forbes. Ամենաբարձր վարձատրվող դերասանը Ռոբերտ Դաունի-կրտսերն է

PanARMENIAN.Net - Երկաթե մարդու դերակատար Ռոբերտ Դաունի-կրտսերը աշխարհի Ամենաբարձր վարձատրվող դերասանն է ըստ ամերիկյան Forbes հանդեսի: Պարբերականը «Վրիժառուների» աստղի եկամուտը 2014-ի հունիսի 1-ից մինչև 2015-ի հունիսի 1-ը գնահատել է 80 մլն դոլար: Երկրորդ հորիզոնականում 50 մլն դոլար եկամուտով հայտնի դերասան Ջեկի Չանն է:

«Ֆորսաժի» աստղ Վան Դիզելը երրորդն է 47 մլն դոլարով, նրան հաջորդում է Բրեդլի Կուպերը 41,5 մլն դոլարով: 5-րդ տեղում է Ադամ Սենդլերը 41 մլն դոլարով, 6-րդ` Թոմ Քրուզը 40 մլն դոլարով:

Նախկինում Forbes-ի վարկանիշում միայն այն օտարերկրացի դերասաններն էին ընդգրկվում, որոնք աշխատում էին Հոլիվուդում: Այս տարվանից հանդեսը փոխել է մեթոդաբանությունն ու հաշվել է այդ թվում նաև այն օտարերկրացի դերասանների եկամուտները, որոնք չեն նկարահանվում ամերիկյան ֆիլմերում: Ուստի, 7-րդ տեղը կիսեցին Բոլիվուդի ներկայացուցիչներ Ամիթաբխ Բաչչանն ու Սալման Հանը` 33,5 մլն դոլարով յուրաքանչյուրը: 9-րդ հորիզոնականում նույնպես հնդիկ դերասան է` Ակշայ Կումարը, նրա եկամուտը գնահատվում է 32,5 մլն դոլար: Տասնյակը եզրափակում է Մարկ Ուոլբերգը 32 մլն դոլարով:

Եկամուտները գնահատվել են Nielsen սոցիոլոգիական ընկերության, ինչպես նաև Box Office Mojo և IMDB կայքերի տվյալների հիման վրա, որոնք հետևում են կինոյի ցուցադրությունից դրամարկղային հանրագումարին: Բացի այդ, հաշվարկներում հաշվի են առնվել նաև տվյալները գործակալների, մենեջերների, փաստաբանների և հենց իրենց`աստղերի հետ հարցազրույցներից:

Ռոբերտ Դաունի-կրտսերը ամերիկացի դերասան է, պրոդյուսեր, սցենարիստ կոմպոզիտոր և երգիչ։ Հոլիվուդի և առհասարակ, աշխարհի ամենահայտնի դերասաններից մեկը։ Առավել հայտնի դարձավ «Չապլին» կենսագրական ֆիլմից, որտեղ մարմնավորել է աշխարհահռչակ կոմիկ դերասան Չարլի Չապլինի կերպարը։ Այդ դերի համար արժանացել է «BAFTA»-ի մրցանակի որպես «լավագույն դերասան, ինչպես նաև նույն դերի համար ներկայացվել է «Օսկար»-ի և «Ոսկե Գլոբուս»-ի «լավագույն դերասան» անվանակարգում։ «Օսկար»-ի է ներկայացվել նաև 2009-ին «լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում՝ Բեն Սթիլերի «Tropic Thunder» ֆիլմում Կիրկ Լազարուսի կերպարը մարմնավորելու համար։ Բացի սրանցից ունի բազմաթիվ այլ մրցանակներ։

Սակայն նույն ժամանակահատվածում Դաունին տարվում է թմրամոլությամբ, ինչի արդյունքում, մի քանի սկանդալներից հետո նրան հեռացրին ստուդիայից, որտեղ նա զբաղվում էր նկարահանումներով։ Հերոին, Կոկաին և զենք օգտագործելու համար 1996թ. նրա դեմ հարուցվեց դատական գործ։ Ինչի արդյունքում նա ազատազրկվեց 16 ամսով: աունի-կրտսերի կյանքում շրջադարձային եղավ «Գոթիկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ պրոդյուսեր Սյուզան Լեվինի հետ ծանոթությունը։ Ֆիլմում նա խաղում էր Հոլի Բերիի և Պենելոպե Քրուզի հետ։ Սյուզանի հանդեպ իր սիրո համար Դաունին բուժման հերթական կուրսը անցավ Լոս Անջելեսում և վերջնականապես բուժվեց, ինչից հետո ամուսնության առաջարկություն արեց նրան։

Դաունիի դերասանական խաղը դրական արձագանքների արժանացավ նաև «Kiss Kiss Bang Bang» ֆիլմում։ Այդ պրոեկտին զուգահեռ Դաունին ձայնագրեց իր առաջին երգի ալբոմը՝ «The Futurist» անվանմամբ, որի երգերի հեղինակն ու կատարողը հենց ինքն էր։ Սրանով Ռոբերտը հանրությանը ներկայացրեց իր հրաշալի ոկալային և երաժշտական տաղանդը։ 2006-ին նկարահանված «Mex» ֆիլմում նրա կերտած ոմն առեղծվածային Լայոնելի կերպարը, Դաունիին արժանացրեց քննադատների հիացական արձագանքներին։ Ֆիլմում նրա զուգընկերն էր աշխարհահռչակ դերասանուհի Նիկոլ Քիդմանը։

Սակայն դերասանի իսկական վերածնունդը եղավ «Երկաթե մարդը» ֆիլմի գլխավոր կերպարը կերտելուց հետո։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---