Համաշխարհային բանկի կանխատեսմամբ Ադրբեջանի նավթային ՀՆԱ-ն կնվազի

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ Ադրբեջանի նավթային ՀՆԱ-ն կնվազի

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկն Ադրբեջանի հետ 2016-2020-ի գործընկերության շրջանակային փաստաթուղթ է հրապարակել (CPF): Կանխատեսվում է երկրի նավթային ՀՆԱ-ի նվազում. 2015-ին 1,5%, 2016-ին՝ 1,0%, 2017-ին՝ 1,0%:

118 էջանոց զեկույցի համաձայն՝ իրական ՀՆԱ-ի աճը 2015-ին կկազմի 1,5%, 2016-ին՝ 2,6%, իսկ 2017-ին՝ 2,7%: Ոչ նավթային ՀՆԱ-ն 9%-ի սահմաններում երկարատև ամենամյա աճից հետո 2015-ին կնվազի մինչև 3,6%, 2016-ին՝ 3,8% և 2017-ին կկազմի 3,9%, գրում է Contact.az-ը:

Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2014-ի $7.938-ից կնվազի մինչև $5.447 2015-ին, իսկ 2016-ին կհասնի $5.778-ի, 2017-ին $6.094-ի:

2015-ին ինֆլյացիան երկնիշ կդառնա՝ 10,0%, 2016-ին՝ 4,6%, 2017-ին՝ 3,5%։

Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալներն անկում են ապրում: Երկրի նավթային պետական ընկերության փոխնախագահ Ռահման Գուրբանովը հունիսին հայտնել է, թե 2015-ին Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրերում նավթի արդյունահանման ծավալները կկազմեն մոտ 30.3 մլն տոննա: 2014-ին այդ հանքավայրերից արդյունահանումը կազմել է 31.4 մլն տ, այս տարի 2014-ի հետ համեմատ արդյունահանման ծավալները կնվազեն 1.1 մլն տ-ով: 2014–ին՝ 2013-ի համեմատ արդյունահանումը նվազել էր 700.000 տ-ով: Դեռ 2010-ին Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրերից արդյունահանվել էր 40.2 մլն տ նավթ:

Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպայի հարավային շրջաններ փոխադրել նախատեսող Անդրանատոլիական գազամուղ նախագծից հրաժարվելուց հետո նորվեգական նավթային Statoil ընկերությունը վաճառել է նաև ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու Անդրադրիատիկ գազամուղի (TAP) նախագծում ունեցած իր 20% մասնաբաժինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---