Հայտնաբերվել է Նեֆերտիտիի հուղարկավորության ենթադրյալ վայրը

Հայտնաբերվել է Նեֆերտիտիի հուղարկավորության ենթադրյալ վայրը

PanARMENIAN.Net - Արիզոնայի համալսարանի հնագետ Նիկոլաս Ռիվզը, ուսումնասիրելով Եգիպտոսի փարավոն Թութանհամոնի դամբարանը, լուսանկարներում հայտնաբերել է քողարկված դռան հետքեր: Գիտնականը նեթադրում է, որ այն կարող է տանել դեպի Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտիի դամբարանը:

Լեգենդար Նեֆերտիտին փարավոն Էխնաթոնի կինն էր և Եգիպտոսի պատմության ամենահայտնի դեմքերից մեկը, առաջին հերթին, ենթադրյալ չտեսնված գեղեցկության պատճառով: Նրա հուղարկավորության վայրը հնագետներն ապարդյուն որոնում են արդեն երկար տարիներ` պարբերաբար հայտարարելով այն հայտնաբերելու մասին և հետո հերքելով ԶԼՄ-ներում:

Ռիվզը հետազոտել է Լուքսորում գտնվող Թութանհամոնի դամբարանի բարձր թողունակության լուսանկարները, որոնք համացանցում է տեղադրել դամբարանն ուսումնասիրող մադրիդյան Factum Arte digital-խումբը: Լուսանկարներում նա ճագեր է հայտնաբերել դամբարանի հյուսիսային մասի պատերին, որոնք ձևով հիշեցնում են քողարկված դռան ուրվագիծ: Ռիվզը վստահ է, որ այն տանում է դեպի Նեֆերտիտիի դամբարան:

Մասնագետների կարծիքով, հնագետի ենթադրությունը զուրկ չէ պատմական ու գիտական հիմքից: Հենց Նեֆերտիտիի դամբարանի առկայությունը կարող է բացատրել Թութանհամոնի դամբարանի տարօրինակ չափերն ու հատակագիծը: Ըստ գիտնականի վարկածի, սկզբնական շրջանում դամբարանը պատկանել է հենց Նեֆերտիտիին, իսկ Թութանհամոնը, որը մահացել է 17 տարեկան հասակում, այնտեղ ավելի ուշ է տեղափոխվել:

Նեֆերտիտին փարավոն Էխնաթոնի (կամ Ամենհոթեփ IV, մոտ մ.թ.ա. 1351—1334 թթ.) գլխավոր կինն էր, նրա կառավարման ժամանակաշրջանը նշանավորվել է արմատական կրոնական բարեփոխումներով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---