Արժեզրկման ենթակա 10 արժույթ ըստ Bloomberg-ի. Դրամը ևս ռիսկային գոտում է

Արժեզրկման ենթակա 10 արժույթ ըստ Bloomberg-ի. Դրամը ևս ռիսկային գոտում է

PanARMENIAN.Net - Ըստ Bloomberg-ի, ղազախստանյան տենգեի արժեզրկումից հետո կարելի է ակնկալել ևս 10 ազգային արժույթի փոխարժեքի անկում: Փորձագետները նշում են, որ նման զարգացումներ կարող են լինել մի շարք ասիական, աֆրիկյան և հետխորհրդային երկրներում:

Փորձագետները տենգեի անկման պատճառ են համարում Չինաստանի Ժողովրդական բանկի յուանը թուլացնելու վերաբերյալ որոշումը, ինչը դժվարին կացության մեջ դրեց այն երկրներին, որոնք ստիպված են մրցակցել Չինաստանի հետ արտահանման շուկաներում: Ըստ Bloomberg-ի, այս որոշումը հավելյալ խնդիրներ առաջացրեց զարգացող շուկաներում: Իսկ հետխորհրդային երկրները լրացուցիչ խնդիր ստացան` ռուբլու նվազող փոխարժեքը նրանց դիրքերն անշահեկան է դարձնում Ռուսաստանի հետ առևտրում:

Ըստ շվեդական SEB ֆինանսական խմբի տվյալների, թուրքմենական մանաթի արժեքը կարող է նվազել 20 տոկոսով առաջիկա կես տարում: Դա կանդրադառնա Տաջիկստանի արժույթի վրա, որին բաժին է ընկնում Ղազախստանի հետ առևտրի 11 տոկոսը: Արդյունքում սոմոնին կարող է արժեզրկվել է 10-20 տոկոսով: Ղազախական արժույթի հետ սերտ կապի պատճառով մեծապես վտանգված է Ղրղզստանի արժույթը:

Փորձագետները հայտնում են նաև հայկական դրամի հնարավոր արժեզրկման մասին: Վերջին տարում դրամն արդեն 15 տոկոսով արժեզրկվել է, ինչը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ երկրի արտահանման մեկ քառորդը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Ռիսկային գոտում են նաև Սաուդյան Արաբիան և Մալայզիան իրենց արժույթներով:

Մի շարք երկրներում արժույթի փոխարժեքի վրա զուտ տնտեսական գործոններից բացի, ազդում է նաև ներքաղաքական իրավիճակը, գտնում են փորձագետները: Օրինակ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կարող են խնդրահարույց լինել թուրքական լիրայի համար, իսկ 2011-ից ի վեր շարունակվող «արաբական գարունը», մեծապես ազդում է Եգիպտոսի արժույթի փոխարժեքի վրա: Փորձագետների կանխատեսումներով, տեղական ֆունտը ընթացիկ տարում կնվազի 22 տոկոսով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ազգային արժույթի անկում է սպասվում նաև այլ աֆրիկյան երկրներում` Նիգերիայում (20 տոկոս), Գանայում, Զամբիայում:

Ազգային արժույթի լողացող քաղաքականությանն անցնելու հայտարարությունից հետ Ղազախստանում օգոստոսի 19-ին կտրուկ արժեզրկվեց ազգային արժույթը` տենգեն: Մարդիկ փորձում են փոխանակաել ազգային արժույթը, սակայն ամբողջ Ալմաթիում փոխանակման ընդամենը 1 կետ է աշխատում, որը նույնպես շուտվ փակվելու է: Օգոստոսի 20-ից Ղազախստանն անցնում է փոխարժեքի լողացող կուրսի քաղաքականությանը: Ղազախստանի ֆոնդային բորսայում տենգեն նվազել է 26 տոկոսով` 256 տենգե 1 դոլարի դիմաց: Օգոստոսի 18-ին մեկ դոլարն արժեր 188 տենգե: Այսպիսով, մեկ օրում դոլարն աճել է միանգամից 67 տենգեով կամ 35 տոկոսով:

Տենգեի արժեզրկումը պայմանավորված է նավթի գների անկումով, որի արտահանումից է մեծապես կախված երկրի տնտեսությունը, ինչպես նաև ռուսական ռուբլու թուլացմամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---