«Իսլամական պետության» գրոհայինները պայթեցրել են Բելի տաճարը Պալմիրայում

«Իսլամական պետության» գրոհայինները պայթեցրել են Բելի տաճարը Պալմիրայում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները պայթյուններ են իրականացրել սիրիական Պալմիրայում, որի հետևանքով մասնակիորեն փլուզվել է Բելի տաճարը, որը համարվում է հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը, հայտնել է AP-ն ականատեսների վրա հղումով:

Բելի տաճարը կառուցվել է մ.թ.ա 32-րդ դարում և Պալմիրայի գլխավոր տեսարժան վայրերից էր:

Ըստ հաղորդագրության, պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի երկրորդ կեսին: Ականատեսը հայտնել է, որ «քարերն ու սյուները տապալված են», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Քաղաքում 1,5-2 հազար ահաբեկիչ կա: Սիրիական բանակը շարունակում է ուժեր կուտակել քաղաքի մատույցներում հնարավոր գրոհի համար:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից անտիկ դարաշրջանի Բաալ Շամին տաճարի պայթեցումը սիրիական Պալմիրայում, ինչպես նաև հնագետ գիտնականի սպանությունն այդ քաղաքում: ՄԱԿ ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ծայրահեղականների գործողությունները գնահատվել են որպես «ահաբեկչություն և ռազմական հանցագործություն»: Պան Գի Մունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը վերջ տալ դրան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ նմանատաիպ կոչով հանդես եկավ նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, որը նույնպես որպես «ռազմական հանցագործություն» է որակել անտիկ տաճարի ավերումը: Նա ասել է, որ Պալմիրայի արվեստն ու ճարտարապետությունը «սիրիական պատմության և ինքնության բազմազանության և հարստության խորհրդանիշն են»: «Սա հսկայական կորուստ է ամբողջ մարդկության համար»,-հայտարարել է Բոկովան:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները հայտարարություն տարածեցին, որ «Իսլամական պետությունը» խոստանում է «զուսպ» լինել հելլենական մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի`Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրայի ավերակների հարցում: Ըստ տեղաբնակների, ահաբեկիչները հայտարարել էին, թե չեն դիպչի ավերակներին: «Նրանք խոստացել են, որ միայն անտիկ հուշարձանները կքանդեն, որոնք, ըստ իսլամի, հեթանոսական կուռքեր են»,-ասել են տեղի համակարգող կոմիտեի ակտիվիստները:

Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---