Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալը 7 ամսում նվազել է 31%-ով 1 սեպտեմբերի 2015 - 13:17 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հուլիսին ոչ առևտրային նպատակով ֆիզիկական անձանց անունով Հայաստան է փոխանցվել $137.1 մլն 2014- հուլիսի $197.4 մլն դիմաց: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների, ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա 7 ամսում Հայաստան է փոխանցվել $674 մլն 2014-ի նույն ժամանակաշրջանի $967,5 մլն դիմաց, անկումը` 31%: Հուլիսին Հայաստան փոխանցված դրամական միջոցների 81%-ը կամ մոտ $112 մլն ստացվել է Ռուսաստանից: Ընդհանուր առմամբ 7 ամսում ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել $512.2 մլն` անկումը 25%: Հունվար-հուլիսին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել $114 մլն, այսպիսով, դրամական փոխանցումների զուտ մուտքը կազմել է $398 մլն: Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի նվազումը կապված է ռուբլու արժեզրկման հետ 2014-2015 թթ. և ՌԴ տնտեսության ոլորտում առաջացած խնդիրների հետ: Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման միտումը նկատվում է նախորդ տարվա ամառվանից: 2014-ի արդյունքներով Հայաստան է փոխանցվել $1.4 մլրդ, անկումը կազմել է 11%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |