ՆԳՆ. ԳԴՀ-ն ստիպված կլինի փոխել սահմանադրությունը ներգաղթյալների աննախադեպ հոսքի պատճառով

ՆԳՆ. ԳԴՀ-ն ստիպված կլինի փոխել սահմանադրությունը ներգաղթյալների աննախադեպ հոսքի պատճառով

PanARMENIAN.Net - Գերմանիան ստիպված կլինի փոխել սահմանադրությունը` դիմակայելու համար հարյուր հազարավոր ներգաղթյալների հոսքին, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը ԳԴՀ ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերի վրա հղումով:

Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ազատ տեղաշարժը Շենգենի գոտում կարող է վտանգի տակ հայտնվել: Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ:

«Մենք պետք է փոփոխությունների տրամադրվենք ամենուր` դպրոցում, ոստիկանությունում, բնակարանաշինությունում, դատարաններում, առողջապահության համակարգում, բոլոր ոլորտներում: Ես խոսում եմ այդ թվում նաև սահմանադրության փոոխության մասին»,-ասել է նա գերմանական Zeit-ին տված հարցազրույցում:

Դե Մեզիերը հավելել է, որ նոր փախստականների ինտեգրումն ավելի ծանր կանցնի, քան, օրինակ, թուրք ներգաղթյալների դեպքում էր: Այժմ Գերմանիայում մոտ 4 մլն մահմեդական է ապրում, հիմնականում թուրքեր: Նախարարը հավելել է, որ արաբ մահմեդականների ինտեգրումը, որոնք այժմ հարյուր հազարներով Գերմանիա են ժամանում, տարբերվում է թուրք մահմեդականների ինտեգրման փորձից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ պարբերականի, աճում է անգրագետ ներգաղթյալների քանակը: Քաղաքական գործիչը նշել է, որ հարկ է լինում հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ մեծահասակ բնակչության 15-20 տոկոսը ոչ մի կրթություն չունի: Եթե նախկինում աշխատանքի ընդունվելու համար փախստականը պետք է գոնե որոշո չափով գերմաներենին տիրապետեր, այժմ այդ կարգը կփոխվի, փախստականներին աշխատանքի կընդունեն նույնիսկ եթե նրանք լեզուն չգիտեն: Ավելի վաղ ՆԳ նախարարը հայտարարել էր, որ 2015-ին ակնկալվում է մինչև 800 հազար փախստականի մուտքը Գերմանիա, ինչը 4 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը:

ՄԱԿ-ի տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---