ՅՈւՆԻՍԵՖ. Պատերազմների պատճառով 13 մլն երեխա 2015-ին դպրոց չի գնացել

ՅՈւՆԻՍԵՖ. Պատերազմների պատճառով 13 մլն երեխա 2015-ին դպրոց չի գնացել

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում պատերազմների ու զինված հակամարտությունների պատճառով 13 մլն երեխա այս տարի զրկվել է դպրոց հաճախելու հնարավորությունից: Այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ)` «Կրթությունը վտանգված է» զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշել են, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում մեծանում է սերունդ, որն ամբողջովին դուրս է մնացել կրթական համակարգից, ինչն ուղղակիորեն վտանգի տակ է դրել միլիոնավոր երեխաների լուսավոր ապագան, Al Arabiya-ին հղումով գրում է Tert.am-ը:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաները չեն հաճախում դպրոցներ, քանի որ հակամարտող կողմերն ու ահաբեկչական խմբավորումները հաճախակի են հարձակվում կրթական հաստատությունների վրա: Բացի այդ, ռազմական գործողությունների հետևանքով դպրոցներից շատերն ավերվել են:

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծվել է 1946-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից`Եվրոպայի երեխաներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտակարգ օգնություն ցուցաբերելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մանդատով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչված է պաշտպանելու բոլոր երեխաների իրավունքները և հետևել բոլոր կառավարությունների կողմից դրանց իրականացմանը: Իր աշխատանքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնորդվում է Երեխայի իրավունքների կոնվենցիայով, որը մարդու իրավունքների վերաբերյալ աշխարհի ամենից լայնորեն ընդունված համաձայնագիրն է: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու, յուրաքանչյուր երեխայի համար հավասար իրավունքներ և համայնքային զարգացմանը երեխաների մասնակցությունն ապահովելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---