«Շանթ-2015». Ավանում պարետային ժամ կխաղարկվի, Հրապարակում՝ տարհանում

«Շանթ-2015». Ավանում պարետային ժամ կխաղարկվի, Հրապարակում՝ տարհանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը՝ ժամը 02:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, Հայաստանում ընթացող «Շանթ-2015» զորավարժության շրջանակում Ավան վարչական շրջանում պարետային ժամ է խաղարկվելու, իսկ Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ի սահմաններում մոտ 30 ավտոբուսով ավտոշարասյուն է ձևավորվելու՝ բնակչության պայմանական տարհանման սցենարով, որը կավարտվի կեսգիշերին:

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, զորավարժությունների շրջանակում արդեն իսկ տարհանման սցենար է խաղարկվել Մատենադարանում ու Ազգային պատկերասրահում:

Բացի այդ, զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով ամսի 2-ին ՀՀ է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը:

Սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ տարածքում անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը:

Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---