5-րդ Պաղպաղակի օրը՝ Կենդանաբանական այգում. Մինչև 16 տարեկանների մուտքն անվճար էր 7 սեպտեմբերի 2015 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Երևանի կենդանաբանական այգում արդեն 5-րդ անգամ անցկացվել է «Պաղպաղակի օր» բացօթյա միջոցառումը: Ուրախ երաժշտություն, հեքիաթի հերոսներ, խաղեր ու մրցույթներ: Արդեն ավանդական դարձած տոնակատարության ընթացքում հատուկ տաղավարներում վաճառվող պաղպաղակն արժեր 50 դրամ: Խորհրդանշական վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է այգու կենդանիների խնամքին և նրանց պայմանների բարելավմանը: Տոնական պաղպաղակը տրամադրել էր «Աշտարակ կաթ» ընկերությունը: Ամռան հրաժեշտի զովացուցիչ տոնը բոլորին հասանելի դարձնելու նպատակով նախաձեռնությանը միացել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերության աջակցության շնորհիվ սեպտեմբերի 5-ին մինչև 16 տարեկան այցելուների մուտքն այգի անվճար էր: Պաղպաղակի օրը նշել են նաև այգու կենդանիները. անդրկովկասյան գորշ արջերն, օրինակ, սովորական սննդակարգից բացի՝ մրգերով պատրաստված սառցե խորանարդիկներ են վայելել: «Ուրախ ենք, որ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացվող այս ուրախ տոնն արդեն դարձել է ավանդական: Սա հրաշալի հնարավորություն է՝ նպաստելու կենդանաբանական այգու բարեկարգմանը` միաժամանակ լրացնելով պաղպաղակի այն բացը, որը չեք հասցրել վայելել ամռան ընթացքում»,- նշել է Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Փոքրիկ այցելուներին այգու մշտական բնակիչներից բացի դիմավորել են նաև հեքիաթի հերոսներն ու խաղավարները: Իսկ պատանիները նաև օրվա գլխավոր մրցանակի` հեծանիվի համար մրցելու հնարավորություն են ստացել: Կենդանիների մասին վիկտորինայի 25 մասնակցից հաղթել է 12-ամյա Նարեկ Հովակիմյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |