Անկարան որոշել է սառեցնել քաղաքական եւ ռազմական հարաբերությունները Փարիզի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը սահմանել է «Ֆրանսիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները»` այդ երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման վերաբերյալ օրենքի ընդունման կապակացությամբ: Պաշտոնական Անկարան որոշում է ընդունել «սառեցնել երկկողմանի հարաբերությունները Փարիզի հետ, առաջին հերթին` քաղաքական եւ ռազմական ասպարեզներում»: Տվյալ որոշման շրջանակներում, ֆրանսիական ընկերությունները կզրկվեն Թուրքիայի ռազմական եւ էներգետիկ նախագծերին մասնակցելու իրավունքից: Առաջին հերթին, ֆրանսիական ընկերությունները չեն ներգրավվի երկրում կառուցվող ատոմային էլէկտրակայնների շինարարության նախագծերում, որոնցից յուրաքնչյուրի գինը կազմելու է 5 միլիարդ դոլար: Բացի այդ, որոշում է ընդունվել ֆրանսիական ընկերություններին զրկել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարած տենդերների մասնակցության իրավունքից, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---