Թռիչքների փոխադարձ արգելքը ՌԴ և Ուկրաինայի միջև չի անդրադառնա Հայաստանի վրա

Թռիչքների փոխադարձ արգելքը ՌԴ և Ուկրաինայի միջև չի անդրադառնա Հայաստանի վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Ուկրաինայի միջև թռիչքների փոխադարձ արգելքները չեն ազդի Հայաստանի վրա, հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:

«Ստեղծված իրավիճակը չի անդրադառնա մեր երկրի վրա, քանի որ Ռուսաստանից Հայաստան ուղևորվող չվերթերը չեն օգտագործում Ուկրաինայի օդային տարածքն ու, համապատասխանաբար, դեպի Երևան չվերթեր կազմակերպող ուկրաինական ավիաընկերությունները չեն օգտագործում ռուսական տարածքը»,- ասել է Գրձելյանը։

Ուկրաինայի իշխանությունը սեպտեմբերի 16–ից պատժամիջոցներ է սահմանել ռուսական 25 ավիաընկերության նկատմամբ, որոնցից երկուսն արդեն գոյություն չունեն։ Պատժամիջոցների ցանկում են հայտնվել ռուսական խոշոր ավիափոխադրողներ «Աերոֆլոտը» (իր բոլոր «դուստր» ավիաընկերություններով), «Տրանսաերոն» և «Սիբիրը»։ Նախագահի հրամանագրով` նրանց բոլորին մասնակի կամ ամբողջությամբ արգելվում է ռեսուրսներ տեղափոխել Ուկրաինայի տարածքով, թռիչքներ և բեռնափոխադրումներ իրականացնել։

«Ուկրաինացիներն արդեն 7 ծանուցում են ուղարկել մեր ավիաընկերություններին առ այն, որ հոկտեմբերի 23-ից նրանք աևյլես չեն կարող հատել Ուկրաինայի օդային տարածքը, համապատասխանաբար, ես հանձնարարել եմ «Ռոսավիացիային» նմանատաիպ իրազեկումներ ուղարկել ուկրաինական ընկերություններին հոկտեմբերի 25-ից»,-ասել է Սոկոլովը: «Մենք ստիպված ենք պատասխան քայլի դիմել: Այսօր 5 ուկրաինական ավիաընկերություն է թռիչքներ իրականացնում ՌԴ»,-ասել է նախարարը:

Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Ռոսավիացիային հանձնարարել է Ուկրաինայի ավիաընկերություններին ծանուցում ուղարկել հոկտեմբերի 25–ից Ռուսաստանի օդային տարածքի օգտագործումը դադարեցնելու մասին։ ՌԴ արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ գործում է Ուկրաինայի արգելքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---