Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի կդրվի. ԱԺ-ն կողմ քվեարկեց 5 հոկտեմբերի 2015 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ԱԺ հերթական քառօրյայի նիստում քվեարկության է դրվել սահմանադրական բարեփոխումների նախագծի փոփոխված տարբերակը հանրաքվեին դնելու համաձայնություն տալու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով: Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո ԱԺ–ում աղմուկ է սկսվել: Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը: Ավելի ուշ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ խորհրդարանի նախագահը 7 օրվա ընթացքում ՀՀ նախագահին կուղարկի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, և երկրի ղեկավարը կնշանակի հանրաքվեի օրը, գրում է Panorama.am-ը: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, խորհրդարանի նախագահը մինչև 7 օրվա ընթացքում Ազգային ժողովի հավանությանն արժանացած Նախագիծը կուղարկի ՀՀ նախագահին, ով էլ Հանրաքվեի մասին օրենքով և Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, կնշանակի հանրաքվեի օրը: Դրանից հետո մենք կպատրաստվենք քարոզարշավին»,- հավելել է Սահակյանը: Նախագծին կողմ են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Կողմ է քվեարկել նաև Ալեքսանդր Արզումանյանը: Ինչ վերաբերում է 3 ձեռնպահ ձայներին, ապա դրանք եղել են ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանինը, Լևոն Դոխոլյանինը և Մհեր Շահգելդյանինը: Քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությունների նախագծին: «Օրինաց երկիր խմբակցության կողմից մանրամասն քննարկվեց նախագիծը: Մենք ներկայացրինք մի շարք սկզբունքային առաջարկներ, որոնց մի մասը ընդունվեցին: Մենք կարևորում ենք այս կառուցողական դիրքորոշումը, բայց նկատի ունենսլլով, որ մեր սկզբունքային որոշ առաջարկներ չեն ընդունվել, չենք կարող կողմ լինել Սահամանդրության նախագծին», - ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը: Մինչ այդ Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը Աժ-ին ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը: Նա նշել է, որ նախագծի մասով առաջարկություն են ստացել բոլոր խմբակցությունների կողմից, «Ժառանգության» և ՀԱԿ խմբակցություններից առանձին պատգամավորների կողմից: Պողոսյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, սկսել է «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին» գլխից: Նա նշել է, որ նախագծի հոդված 5-ի 2-րդ կետը, ըստ որի՝ ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ չընդունեց ո՛չ հանրության, ո՛չ էլ մասնագիտական հանրության կողմից, հանձնաժողովը և նախագահը հրաժարվեցին այդ դրույթից: Ըստ նրա՝ բառացի համապատասխանում է գործող Սահմնադրության դրույթին: Ըստ նրա՝ 10-րդ հոդվածով սեփականության ձևերի ուղղակի ամրագրումը առանձնացվել էր և հատուկ նոր հոդված էր սահմանվել սեփականության բոլոր ձևերի երաշխավորման մասին: Ըստ այդ հոդվածի՝ ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: «Հատուկ շեշտվում է որ պետության հատուկ սեփականությունն է ընդերքը և ջրային ռեսուսրները», - ասել է նա, գրում է Tert.am-ը: Ընտանիքի պաշտպանության հետ կապված դրույթում, ըստ Պողոսյանի, ամրագրվել է, որ պետության հատուկ հովանավորության ներքո է ոչ միայն ընտանիքը, այլ՝ մայրությունը և մանկությունը: Նաև ամրագրվել է, որ պետք է նպաստել այլ պետություններում հայոց լեզվի զարգացմանը: Հիմնարար իրավունքների մասին գլխում բավական մտահոգությունների առիթ էր դարձել նաև ինքնաբուխ հավաքներին վերաբերող դրույթը, որը ընկալվում էր, թե ինքնաբուխ հավաքների բացառման հիմք կա: «Այս դրույթի մասով էլ հատուկ ամրագրվել է, որ ինքաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում, որն ամրագրվել է նախագծում», - ասել է պողոսյանը: Սեփականության իրավունքի պաշտպանության հետ կապված մտահոգությունների մասով նախագահի ներկայացուցիչը նշել է, որ որոշում է ընդունվել վերականգնել գործող սեփականության այն դրույթը ոչ ոք չի կարող սեփականությունից զրկվել՝ բացառությամբ դատական համակարգի միջոցով: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամն անդրադարձել է 4-րդ գլխի փոփոխություններին՝ մասնավորապես 89-րդ հոդվածի երկրորդ գլխին, որտեղ նշվում է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Նա հիշեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ հատուկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 89-րդ հոդվածը պետք է ավելի մեծ ճկունություն ապահովի սահմանադրական զարգացումների ընթացքում, փոփոխության ենթարկվի ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ միայն ԱԺ երկու երրորդի՝ որակյալ մեծամասնության կողմից: Պողոսյանը նշել է, որ ՀՅԴ-ի առաջարկով այժմ 89-րդ հոդվածի երրորդ մասի առաջին նախադասությունն ընդգրկված է այն հոդվածների ցանկում, որտեղ պարտադիր պետք է դրվեն հանրաքվեի։ «Այսինքն՝ համամասնական ընտրակարգը փոփոխության չի կարող ենթարկվել միայն խորհրդարանի կողմից, դրա համար անհրաժեշտ է, որ ԱԺ-ի երկու-երրորդի համաձայնության առկայության պարագայում դրվի հանրաքվեի ու ստանա ժողովրդի աջակցությունը», - պարզաբանել է նա՝ հավելելով, որ ՀՅԴ-ի հաջորդ առաջարկն այս հոդվածում վերաբերում էր այն դրույթին, որ երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում են նոր դաշինքների ստեղծում: Ըստ Պողոսյանի՝ դրույթը պարտադրում է ԸՕ-ին, որ եթե ԸՕ-ով նախատեսվում է երկրորդ փուլ, ապա անցկացումից առաջ հնարավորություն տրվի, որպեսզի առանձին կուսակցություններ կամ դաշինքներ կարողանան միավորվեն նոր դաշինքների տեսքով առաջին երկու տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի շուրջ և դրանով հնարավորություն ապահովել հասարակական ավելի մեծ աջակցութուն ձևավորվող կառավարության: Հանձնոժողովի անդամը նաև անդրադարձավ այն առարկություններին, թե ԱԺ նախագահն է ներկայացնում վարչապետի թեկնածուին, եթե այդ պաշտոնը թափուր է մնում: «Կատարվել է համապատասխան փոփոխություններ, ըստ որի՝ վարչապետի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ոչ թե ԱԺ նախագահին, այլ ԱԺ-ում ներկայացված ուժերին: Ըստ առաջարկված նախագծի վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին, եթե որևէ թեկնածու խմբակցությունների կողմից առաջադրված չի ստանում ձայների մեծամասնությունը, նախատեսվել է մեկ-երրորդ քվորում: Եթե ԱԺ պատգամավորների մեկ երրորդն առաջարկում է վարչապետի թեկնածու և նրանցից որևէ մեկը չի ստանում, պատգամավորների ձայների բարձրացած մեծամասնությունը, ապա ԱԺ-ն օրենքի ուժով լուծարվում է», - ասել է նա: Պողոսյանն ընդգծել է, որ ԱԺ քաղաքական ուժերը լիակատար հնարավորություն են ստանում ԱԺ-ում հասնել համաձայնությունների և երկրորդ փուլում գալ համաձայնության որևէ վարչապետի թեկանուի շուրջ: Սեպտեմբերի 17-ին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ամենայն հավանականությամբ կանցկացվի դեկտեմբերի սկզբին: Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին քվեարկությամբ հաստատել է և օրակարգ ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ նախագահին: Նախագահը օգոստոսի 21-ին նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |