Ցուկերբերգ. Facebook-ը մշակում է համալրված իրականության տեխնոլոգիաներ

Ցուկերբերգ. Facebook-ը մշակում է համալրված իրականության տեխնոլոգիաներ

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցն աշխատում է համալրված իրականության տեխնոլոգիաների վրա: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը` ելույթ ունենալով Vanity Fair տեխնոլոգիական համաժողովում: Նա հավելել է, որ նման տեխնոլոգիաները դեռ մշակման փուլում են:

Համալրված իրականության տեխնոլոգիան (augmented reality) մարդու տեսադաշտ է բերում լրացուցիչ վիզուալ տվյալներ` համալրելով շրջապատի մասին տեղեկություններն ու բարելավելով տեղեկատվության ընկալումը: Այլ կերպ ասած, համակարգիչը համադրում է արհեստական վիզուալ օբյեկտները իրական շրջակա միջավայրի հետ, հնարավորություն տալով ստանալ լիարժեք կամ կողմնակի տեղեկատվություն:

Ինչպես պարզաբանել է Facebook-ի աշխատակից Մայքլ Էյբրաշը բավականին ժամանակ կպահանջվի օգտագործման համար հարմարավետ տեխնոլոգիաներ մշակելու համար: Նա ասել է, որ այստեղ մի շարք խնդիրներ կան: Հարկավոր է հասկանալ, թե հատկապես ինչ օպտիկական սարքեր ու էկրաններ պետք է օգտագործել, ինչպիսի սարք ստեղծել, որպեսզի այն հարմար լինի կրել: Ընկերությունն արդեն պարզել է, թե ինչպես դա անել վիրտուալ իրականության դեպքում, սակայն համալրված իրականության համար նմանատիպ սարք ստեղծելու համար դեռ ժամանակ է պետք:

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ համալրված իրականության երկար սպասված Google Glass ակնոցը դարձավ ինտերնետ հսկայի ավելի մեծ նախագծի մի մասը: Ինչպես հայտնեց The Wall Street Journal-ը, սարքերի երկրորդ սերունդն ու կրվող այլ էլեկտրոնիկան այժմ մշակվում է ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված Project Aura բաժանմունքում:

Google կորպորացիան, որը մշակում է համալրված իրականության Google Glass ակնոցը, ընթացիկ տարվա հունվարին հրաժարվեց իր արտադրանքի առաջին տարբերակից սպառողների խիստ բացասական արձագանքների պատճառով: Սարքը չափազանց թանկարժեք ստացվեց` Explorer-ի առաջին տարբերակը վաճառվում էր 1500 դոլարով: Ընդ որում տեխնոլոգիան պրակտիկ չէր, քիչ էին ներկառուցված հավելվածները, պատկերի ու ձայնի որակը գոհացուցիչ չէր, անհարմար էր շրջանակը, մարտկոցի տարողությունն էր փոքր և այլն: Կորպորացիան ստիպված եղավ կասեցնել Explorer-ի փորձարկումը, դադարեցնել դեվայսների վաճառքն ու վերագործարկել արտադրանքը` նոր ծրագիրն անվանելով Google Glass 2.0:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---