Իրանի խորհրդարանը հավանություն է տվել «վեցյակի» հետ համաձայնագրի իրագործման մասին օրենքին

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել «վեցյակի» հետ համաձայնագրի իրագործման մասին օրենքին

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանը հավանություն է տվել միջազգային միջնորդների «վեցյակի» հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրագործման մասին օրենքին, հայտնում է IRNA գործակալությունը:

Համաձայնագրի իրագործմանը կողմ է արտահայտվել Իրանի խորհրդարանի 161 պատգամավոր, դեմ է եղել 59-ը, 13-ը ձեռնպահ է մնացել: Ընդամենը քվեարկությանը մասնակցել է 250 օրենսդիր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 11-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ վավերացրել էր համաձայնագրի իրագործման համատեղ համապարփակ ծրագրի ընդհանուր շրջանակները:

Ավելի վաղ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Մորթազա Սարմադին հայտարարեց, որ միջուկային խնդրի կարգավորման շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված համաձայնությունը հայ-իրանական տնտեսական գործակցության խորացման համար հնարավորություններ է ընձեռում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին հայտարարեց, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով: Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն իր հերթին ասաց, որ Իրանն ու Հայաստանը մտադիր են ավելացնել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները:

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին Իրանի $4,2 մլրդ արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---