29 երկիր է մասնակցել Երևանում ավարտված Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադային14 հոկտեմբերի 2015 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ ամենամյա օլիմպիադայի գլխավոր գործընկերն է: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն օլիմպիադայի գլխավոր գործընկերոջ դերն առաջին անգամ ստանձնել է 2010 թվականին՝ անցած վեց տարիների ընթացքում ամենամյա միջոցառման կազմակերպման համար նվիրաբերելով ավելի քան 54 միլիոն դրամ: Օլիմպիադայի երիտասարդ մասնակիցներն այս տարի ներկայացրել են 29 երկիր. Հայաստան, Արցախ, Արգենտինա, Բելառուս, Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Չինաստան, Եգիպտոս, Վրաստան, Գերմանիա, Հոնգ Կոնգ, Հնդկաստան, Իրան, Իսրայել, Հորդանան, Մալայզիա, Պերու, Ֆիլիպիններ, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա, Ուրուգվայ, ԱՄՆ և Վիետնամ: Օլիմպիադան զգալի դեր ունի միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կրթությանն աջակցելու հարցում և նպաստում է Հայաստանում և մասնակից երկրներում ոլորտի շարունակական զարգացմանը: Զուգահեռաբար, այն օգնում է ճանաչել, գնահատել մինչև 30 տարեկան բազմաթիվ տաղանդավոր ինժեներների և խթանել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը: Ամենամյա միջոցառման նպատակը միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում երիտասարդ մասնագետների հանրույթն ընդլայնելն ու մասնակիցների գիտելիքների մակարդակը գնահատելն է: Դա բխում է տարածաշրջանային կրթական ծրագրերն առկա պահանջներին համապատասխանեցնելու հրամայականից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ ողջունել մեր հյուրերին՝ տաղանդավոր այս երիտասարդներին, ովքեր ժամանել են տարբեր երկրներից՝ հանուն առողջ մրցակցության: Միկրոէլեկտրոնիկան գիտության այն ուղղություններից է, որը տաղանդավոր կադրերին թույլ կտա իրենց ներուժով նպաստել երկրի արդյունաբերության զարգացմանը: Միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտում ընկերության երկարաժամկետ ներդրումը պայմանավորված է նրանով, որ միկրոէլեկտրոնիկայի, ՏՀՏ և հեռահաղորդակցության ոլորտներն ունեն կայուն տնտեսական զարգացման և առաջընթացի գերակա ուղղություններ դառնալու ներուժ, ինչպես եղել է մի շարք երկրներում: Մենք իսկապես հպարտ ենք մասնակցելու մի նախաձեռնության, որն ունի երկրի հզորացմանը նպաստելու հսկայական ներուժ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը և փորձարկումը», «Անալոգային և խառն ազդանշանային IC նախագծումը և փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը և տեխնոլոգիաները», ինչպես նաև «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմային խնդիրները»: Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են գալա-միջոցառման ընթացքում: Առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ստացել է արժեքավոր մրցանակ: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա»,–նշել է Բադալյանը Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար «Հուսով եմ՝ կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,–ասել է նա |