Ն. Նազարբաեւը կոչ է արել ղազախստանյան ընկերություններին ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայրենի ընկերություններին կոչ է արել ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ: «Ղազախստանը լավ տեմպերով է զարգանում, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսությունը, որը 11-12 տոկոսի աճ ունի...Ես կոչ եմ անում ձեր եւ բոլորի համար շահով ուղեվորվել Հայաստան, ուսումնասիրել իրադրությունը եւ, հարմար առիթն օգտագործելով, ներդնել եւ գումար աշխատել»,- ասել է Նուրսուլթան Նազարբաեւը` դիմելով այսօր Աստանայում անցնող Բիզնես-ֆորումի մասնակցիներին: «Մենք Հայաստանի նախագահի հետ քննարկել ենք երկկոմղանի հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը: Դրանցից կարեւորագույնը առեւտրա-տնտեսական հարաբերություններն են, որոնք այսօր շատ ցածր մակարդակի վրա են գտնվում»,- արձանագրել է Ն. Նազարբաւեը: «Անհարմար է նույնիսկ ասել թվերը. 14-15 մլն. դոլար: Դա չի համապատասխանում ոչ մեր պետությունների պահանջարկին, ոչ էլ պոտենցիալ հնարավորություններին»,- ավելցարել է Ղազախստանի նախագահը:



Իր հերթին, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Ղազախստանի եւ Հայաստանի տնտեսությունների կառուցվածքը «կարող են միմյանց լրացնել»: «Մեզ մոտ ձեւավորված է տնտեսական համագործակցության հիմնական` նորմատիվ-իրավական հիմքը: Երկրի ղեկավարության կողմից խրախուսվող Ղազախական բիզնեսի տնեսական ակտիվությունը, եւ միեւնույն ժամանակ Հայաստանի լիբերալ տնտեսական մոտեցումը` ներդրումային-գրավիչ կլիմայով, այն է, ինչ պետք է գործարար մարդուն, որպեսզի ներդրում կատարի եւ վստահ լինի, որ իր սեփականությունը պաշտպանված է եւ գումարի վերադարձը ապահովված է»,- ընդգծել է Հայաստանի առաջնորդը: Նա ավելացրել է, որ Ղազախստանի համար Հայաստանում առավել գրավիչ կարող է լինել բանկային բնագավառը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառը, բանջարեղենային արտադրանքի վերամշակումը, մետալուրգիան եւ այլ ուղղություններ, հայտնում է Kazakhstan Today-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---