Արդարության վերականգման մրցանակ՝ SOAD-ին. Ֆրենսիս Կոպոլան շնորհավորել է խմբին

Արդարության վերականգման մրցանակ՝ SOAD-ին. Ֆրենսիս Կոպոլան շնորհավորել է խմբին

PanARMENIAN.Net - System of a Down ռոք խումբը Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին է արժանացել:

Խումբը մրցանակը կստանա Wake Up the Souls շրջագայության միջոցով արդարության վերականգնմանը նպաստելու համար, հայտնում է Parajanov.com-ը:

Այդ կապակցությամբ խմբին շնորհավորական նամակ է ուղղեկ հանրահայտ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան:

Ռեժիսորի նամակում մասնավորապես նշվում է.

«Ուզում եմ շնորհավորել System of a Down խմբին` կինոգործիչներ Սերգեյ Փարաջանովի և Միխայիլ Վարդանովի անվան մրցանակին արժանանալու համար։ Այդ ռեժիսորների աշծատանքներով ես շատ եմ հիանում: Ուրախ եմ տեղեկանալ, որ խումբը պատրաստակամություն է հայտնել օգնելու վերականգնել Վարդանովի «Փարաջանով. վերջին գարուն» ֆիլմը։ Այն ստեղծվել է արգելքների պայմաններում և ապացուցում է, որ արվեստի ուժը կարող է հաղթահարել ցանկացած սահմանափակումներ: Ես կոչ եմ անում մյուսներին ևս միավորվել այս կարևորագույն նախաձեռնության շուրջ»։ Մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը կայանալու է Հոլիվուդում` հոկտեմբերի 21-ին։

«Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը մեկնարկել է ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և ներառում է համերգներ աշխարհի 14 բեմերում: Ապրիլի 10-ին SOAD-ը Լոնդոնում էր՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի»-ում, ապրիլի 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում:

Խումբը հայտարարել է, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնել 1915–ի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին իրազեկութումը, որն իրականացվել էր 1.5 մլն հայերի՝ այժմ Թուրքիա կոչվող երկրի սահմաններում ապրող փորամասնության հանդեպ:

SOAD-ը փորձել է այս շրջագայության ժամանակ համերգ ունենալ նաև Թուրքիայում, սակայն պատասխանելով ամերիկյան NPR ռադիոկայանի հարցին, Սերժ Թանկյանը նշել է՝ որ այնտեղից պատասխանել են՝ «քանի որ իրենք System of a Down-ն են, կպահանջվի վարչապետի գրասենյակի հատուկ թույլտվությունը»: Խումբը սպասել է մեկ-երկու ամիս, և պատասխան այդպես էլ չի ստացել:

2014-ին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգման համար Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին էր արժանացել The Film Foundation/World Cinema Project-ը: Հաստատության անունից մրցանակը ստացել էր ամերիկացի կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն, որը եւ ներկայացրել էր վերականգնված ֆիլմը Նյու Յորքի 52-րդ կինոփառատոնում 2014-ի հոկտեմբերի 2-ին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---